Ուղիղ խոսք Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:39 17-03-2023

Ինչ է կատարվում Տաթևում, ինչպես են վիճարկվում 2 տարի առաջվա ընտրությունները․ փոխհամայնքապետի անդրադարձը

Տաթևում 2 տարի առաջ պարտված ՔՊ-ն դեռ խմբակցություն չի ձևավորել, ավագանու նիստերին չեն մասնակցում։ Oragir.News-ն արդեն անդրադարձել է 2 տարի առաջ Տաթև համայնքում ավագանու ընտրություններում կրած պարտությունը չմարսելուն և 2 տարի անց նոր քրեական վարույթ նախաձեռնելուն։

Տաթևում «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Մարատ Գերասիմյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ 2021 թ-ին ՔՊ ներկայացուցիչների հայցը Վարչական դատարանը մերժել էր, սակայն թեև նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել, սակայն Վերքննիչ վարչական դատարան հայց է ներկայացվել՝ գործը վերսկսելու։

«Նոր հանգամանքներից տեղյակ չեմ, բայց տեղյակ եմ, որ նոր հայցին կցված է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի արձանագրությունը, որի բովանդակությանը ծանոթ չեմ»։

Նա նշեց, որ ՔՊ ավագանու անդամները մինչ օրս չեն ընդունում իրենց պարտությունը, ուստի տպավորություն է առաջանում, որ որպես ավագանու անդամ առաջադրվել կամ ընտրվել են, ոչ թե համայնքը զարգացնելու կամ համայնքի բնակչության շահերը պաշտպանելու, խնդիրները լուծելու, այլ համայնքի հենց ղեկավարությունը ստանձնելու նպատակով։

«Տաթևում ՔՊ-ն չի համակերպվում ավագանու ընտրություններում 2 տարի առաջ կրած պարտության հետ, մինչև հիմա առօրյա մակարդակով է այդ ամենը ի ցույց դրվում։ Իրենք ավագանու անդամներ են, բայց Տաթև համայնքում կուսակցության ավագանու թիմը նույնիսկ խմբակցություն չի ձևավորել։ Բացի այդ՝ ավագանու նիստերին, ոչ մի անգամ չեն մասնակցել։ Միայն մեկ անգամ 2022 թ-ին սուբվենցիոն ծրագրի քննարկման ժամանակ ՔՊ ներկայացուցիչներից մեկը մասնակցեց ավագանու նիստին, սա ողջունվեց համայնքի բնակչության և ավագանու մյուս խմբակցությունների կողմից։ Սակայն անմիջապես դրան հետևեց տվյալ անձի հասցեին՝ իր թիմի կողմից հնչած նախատիքները։ Այդ անձը մինչև հիմա այլևս չի ցանկանում որևէ նիստի մասնակցել»։

Գերասիմյանը նաև նշեց, որ ՔՊ թիմը մինչև 2021 թ․ ընտրություններն անընդհատ փորձել է քրեական գործերով, հայցերով քաղաքական հայառակորդ թիմի ներկայացուցիչներին «մեջից հանել»։

«Մինչդեռ մինչև ընտրությունները՝ ՔՊ թեկնածուն էր համայնքի ղեկավարի պաշտոնակատարը և իր պաշտանավարման ընթացքում ինքն է չարաշահումներ թույլ տվել։ Հրապարակումներ եղել են, բայց իրավապահ մարմինների կողմից դրանց ընթացք չի տրվել»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին