copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 18:11 17-03-2023

Ես որոնում եմ ներքին ճշմարտությունը, որը վախենում է անցողիկ նորաձևություններից․ այսօր նկարիչ Պետրոս Մալայանի հիշատակի օրն է

Պետրոս Մալայանի գույների կախարդական աշխարհում կենդանանում են հայ նկարչության լավագույն ավանդները։ Նրա ձեռքի տակ ոգի է առնում ամեն ինչ՝ քաղաքի աղմուկն ու գյուղական խորհրդավոր լռությունը, կանացի մարմինն ու առհասարակ բնության աստվածատուր գեղեցկությունները։



Այսօր ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Պետրոս Մալայանի հիշատակի օրն է։

Քանդակագործ Ղուկաս Չուբարյանը մի անգամ Մալայանի արվեստի մասին ասել է․ «Ապրելով սոցռեալիզմի ժամանակաշրջանում՝ այնուամենայնիվ նա ազատ էր»։



Այդ մտքի ազատ թռիչքն էլ ծնունդ էր տվել Մալայանի շուրջ 300 գործերին։

Նրա արվեստում հատկապես եզակի երևույթ էին ջրաներկերը, որոնք բացառիկ էին ողջ Խորհրդային Հայաստանի գեղարվեստական ​​կյանքում (20-րդ դարի երկրորդ կեսին), երբ հայ նկարիչների մեծամասնությունը ընտրում էր յուղաներկը որպես նյութ:

Կյանքի մի շրջանում Մալայանը տարված էր նաև գրքի գրաֆիկայով։ Նա է նկարազարդել Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը»։



Նկարիչն աշխատել է նաև «Սասնա ծռեր» էպոսի գրքի գրաֆիկայի վրա, սակայն անհայտ պատճառներով աշխատանքը կիսատ է մնացել, և նկարները երբևէ որևէ հրատարակությամբ չեն տպագրվել։



Լինելով Երեւանի գեղարվեստի ինստիտուտի դասախոսական կազմի հնագույն (1951-1993) անդամներից՝ Պետրոս Մալայանը դասավանդել է ուսանողների երեք սերունդներին. նրա ժամանակակիցները վկայում են նկարչի նվիրվածությանը ուսւմնական ընթացքի ֆունդամենտալ մոտեցմանը՝ մասնավորապես ակադեմիական գծանկարին։ Անցնելով Լենինգրադի ակադեմիայի գծանկարի դպրոցը՝ նա պահանջում էր իր աշակերտներից օգտագործել գտծանկարը որպես տեսողական վերլուծության գործիք։



Մի առիթով լրագրողների հետ զույցում ասել է․ «Ես որոնում եմ ներքին ճշմարտությունը, որը վախենում է անցողիկ նորաձևություններից։ Արվեստը գալիս է սրտից, կապված է հոգու հետ։ Ես էմոցիոնալ մարդ եմ։ Ուզում եմ, որ արվեստը ճշմարիտ լինի։ Իհարկե, միջավայրը ազդում է ինձ վրա, բայց ես քամելեոն չեմ, չեմ կարող փոխել իմ գույները»։

Օվսաննա Իսրայելյան

Ամենից շատ դիտված

09:46 Արարատի մարզում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը. shamshyan.com
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
21:47 «Բոլոլա ա լինելու». աշխատանքից հեռացված վարորդ Ռուստամը միացավ պայքարին
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
20:36 «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից
12:47 Ադրբեջանցիները թալանում ու զվարճանում են օկուպացված Ստեփանակերտի տներում
15:42 Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան