Գրագողի կենսագրագող դառնալու հակումները. Էդգար Ղազարյան
copy image url

Գրագողի կենսագրագող դառնալու հակումները. Էդգար Ղազարյան

Ներքին 2 տարի առաջ - 14:53 17-03-2023
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի քանի օր առաջ պարզեցի, որ Facebook սոցիալական ցանցում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պաշտոնական էջն ինձ արգելափակել է, որի հետևանքով ես ոչ միայն չեմ կարողանում հետևել այդ էջի հրապարակումներին, այլև Facebook-ի իմ անձնական էջի կենսագրական բաժնից անհետացել են իմ կրթության և աշխատանքային գործունեության այն հատվածները, որոնց հղում էր արված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի էջին (համալսարանական և ասպիրանտական կրթություն, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն, ՀՊՏՀ Կառավարման ֆակուլտետի դեկան)։

Սա թերևս առավելագույն է, որ կարող է անել հայրենիքի գողին ծառայող և գրագողության համար ԲՈԿ-ի որոշմամբ իր գիտական աստիճանից զրկված ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, որի ողջ կենսագրությունը (կրթություն, աշխատանքը) կապված է միայն այն համալսարանի հետ, որտեղ աշխատել ու աշխատում են իր ծնողները, հատկապես այն ամբիոնում, որտեղ աշխատում է իր մայրիկը՝ ՀԱԿ-ի քաղաքական ակտիվիստ Զոյա Թադևոսյանը»։



Ամենից շատ դիտված

19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
22:06 2-ամյա Տիգրանի ընտանիքը դիմում է հանրությանը
21:00 Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
12:43 Որ երկրներն անցան «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ
16:10 Մի պահ պատկերացրեք, էս տղաները վաղը ծառայելու են․ շուտով բոլոր դպրոցներն են այս վիճակում հայտնվելու
14:50 Որտեղ գործ են գտնում, տունն ու գոմը կողպում են ու հեռանում․ հեռավոր գյուղերը դատարկվում են 

Ձեզ գուցե հետաքրքրի