Խոսք 4 տարի առաջ - 15:05 07-12-2021

Արժանապատվություն ունեցող քաղաքական ուժը այս ընտրություններից հետո պիտի հեռանա իշխանությունից․ Էդգար Ղազարյան

Կարևոր չէ, թե իշխանությանը որ մակարդակի ընտրություններում են մերժում, նորմալ իշխանություններն այս դեպքում հրաժարական կտային։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում, անդրադառնալով դեկտեմբերի 5-ին Հանրապետությունում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, ասաց Վայող Ձորի նախկին արզպետ Էդգար Ղազարյանը․

«Քանի որ ավարտվել են այս տարվա բոլոր ընտրությունները, այսինքն՝ և՛ հոկտեմբերինը, և՛ նոյեմբերինը, և՛ դեկտեմբերինը, պետք է փաստել, որ իշխող քաղաքական ուժը ձախողվել է այս ընտրություններում։ Եվ տրամաբանությունն ու աշխարհի փորձը հուշում են, որ նման դեպքերում գործող իշխանությունը հրաժարական է տալիս և հեռանում է։ Կապ չունի, թե քո քաղաքական թիմին ո՞ր մակարդակի ընտրություններում հասարակությունը չի ուզում տեսնել իշխանության ղեկին։ Այսինքն՝ եթե Հայաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում տեղի ունեցան ընտրություններ, այդ թվում՝ Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Գորիսում, և գրեթե մեծամասնության մեջ իշխող քաղաքական ուժը․․․

Այսինքն՝ կարելի է ասել, որ իրենք ամեն տեղ են պարտություն կրել, որովհետև իրենց թեկնածուները հաղթել են միայն այն համայնքներում, որտեղ այլ թեկնածուներ, համենայն դեպս, էական դերակատարներ չեն առաջադրվել և ակտիվ մասնակցություն չեն ցուցաբերել ընտրություններին։ Ընդ որում, որտեղ հաղթել են ՔՊ-ի թեկնածուները, այդտեղ արձանագրվել է ընտրությունների մասնակցության աննախադեպ ցածր մակարդակ։ Օրինակ՝ Գյումրի համայնքում կար 18 տոկոս մասնակցություն, բայց նույնիսկ այդ պարագայում իրենք առաջին տեղ չեն զբաղեցրել։ Սա էլ այն դեպքում, երբ իրենք հատուկ իրականացրին համայնքների խոշորացման քաղաքականությունը մեծ շտապողականությամբ, որպեսզի այլ քաղաքական ուժերի հնարավորություն չտան ընտրություններին մասնակցություն ունենալ։ Վարչական ռեսուրսը օգտագործեցին բոլոր հնարավոր ձևերով, ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ օգտագործեցին հարկադրանքի և իրավական բոլոր հնարավոր մեխանիզմները, նույնիսկ ընտրություններից մեկ օր առաջ, նույնիսկ ընտրությունների օրը, անմիջապես թեկնածուների, նրանց վստահված անձանց ձերբակալություններ, քրեական գործեր, ընտրակաշառքի մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ։ Էլ չեմ ասում՝ այդ «սուբվենցիոն ծրագիր» կոչված օրինական կաշառքի մեխանիզմը, որը նախընտրական շրջանում մեծ ակտիվությամբ իրականացնում էին՝ իշխանական լիազորությունները գործադրելով։ Անգամ այդ պայմաններում իրենք ջախջախիչ պարտություն են կրել ողջ երկրի տարածքում։ Ցանկացած նորմալ իշխանություն այս դեպքում հրաժարական է տալիս, ՏԻՄ ընտրությունների արդյունքներով կառավարությունների հրաժարականները բազմաթիվ են։ Վերջին անգամ եղել է Վրաստանում մի քանի ամսի առաջ։ Այսինքն՝ արժանապատվություն ունեցող և իրեն քաղաքական ուժ համարող կուսակցությունը այս ընտրությունների արդյունքներով ուղղակի պիտի հեռանա իշխանությունից»,- ասաց Ղազարյանը։ Դիտարկմանը, որ ՔՊ-ն որոշել է Աբովյանի ընտրությունների արդյունքները բողոքարկել, և այդ մասին հանրությանը հայտնում է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, Ղազարյանը պատասխանեց․

«Ինչ վերաբերում է առաձին տեղերում ընտրությունների արդյունքները բողոքարկելուն, ապա ընտրությունների արդյունքները բողոքարկելը ընտրություններին մասնակցող ցանկացած քաղաքական ուժի իրավունքն է, բայց ընտրությունը կազմակերպողի պարագայում՝ դա առնվազն տարօրինակ է, որովհետև գործող իշխանությունը բացի ընտրական գործընթացի մասնակիցը լինելուց, նաև ընտրական գործընթացի կազմակերպման պատասխանատվություն ունի։ Եվ եթե հիմա պարզվում է, որ իրենք ընտրություն կազմակերպել չեն կարող և ստիպված են բողոքարկել այդ ընտրությունների արդյունքները․․․ և ընդ որում ոչ թեկնածուի կողմից։ Դա նշանակում է, որ ոչ թե պետք է տրամաբանություն գտնել այդ գործողությունների մեջ, այլ հասկանալ տրամաբանության բացակայությունը այդ մարդու՝ մինիչև հիմա նախարար մնալու մեջ»։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
19:10 Քոչարյանի կալանավորումը վրեժխնդրության դրսևորում է․ Աննա Գրիգորյան
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա