Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:36 16-03-2023

Սուբյեկտիվ մոտեցում է ցուցաբերվել այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք հրավիրված չեն եղել վարչապետի ասուլիսին. Մելիքյան

Օրեր առաջ տեղի ունեցավ վարչապետ Փաշինյանի մամուլի ասուլիսը, որին ոչ բոլոր լրատվամիջոցներն էին հրավիրված և ոչ բոլորն ունեին հնարավորություն հարց ուղղել վարչապետին։

Հիշեցնենք, որ մեր լրատվամիջոցը ևս հրավիրված չի եղել Վարչապետի ասուլիսին։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով որոշ լրատվամիջոցների՝ ասուլիսին բացակայությունից, ասաց, որ իրենք հավաքագրում են այն լրատվամիջոցների ցանկը, որոնք ներկա չեն գտնվել, չեն հրավիրվել ասուլիսին։

«Մենք այս ամենի մասին տեղյակ ենք պահել միջազգային կազմակերպությանը, որը կոչվում է «Արդարություն լրագրողների համար»։ Մենք համարում ենք, որ ասուլիսի ժամանակա չի կարելի և անթույլատրելի է խտրական վերաբերմունք ցուցաբերել։ Մենք հիմա հավաքում ենք տվյալներ, թե էլ որ լրատվամիջոցները չեն հրավիրվել»,- ասաց Մելիքյանը։

Հարցին, թե ներկայումս արդյոք մեծ թվով լրատվամիջոցներ են հավաքագրել, Մելիքյանը պատասխանեց. «Առայժմ մի քանիսն են, այդ թվում նաև «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը, և մենք այս պահին շարունակում ենք հետաքրքրվել, թե էլ ով չի հրավիրվել»։

Մելիքյանն ասաց, որ Կառավարությունը որոշ լրատվամիջոցների բացակայությունը ասուլիսին հիմնավորում է նրանով, որ տեղը փոքր է, և բոլորին հնարավոր չէ հրավիրել։

«Լրատվամիջոցները այնքան մեծ թիվ չէի կազմում, որպեսզի տեղ չլիներ նրանց համար, ես կարծում եմ, որ այդ մի քանի լրատվամիջոցներին միշտ էլ կարելի էր տեղավորել, և այդ խտրական մոտեցումը ակնհայտ է»։

Հարցին, թե ըստ նրա՝ որն է պատճառը, որ որոշ լրատվամիջոցներ բացակայում էին ասուլիսից, հնարավո՞ր է՝ չհրավիրված լրատվամիջոցները ավելի շատ են քննադատում վարչապետի աշխատանքը, Մելիքյանը ասաց. «Դա չեմ համարում պատճառը, այն հիմնավորմամբ, որ այնտեղ կային լրատվամիջոցներ, որոնք շատ ավելի կոշտ էին քննադատում իշխանությանը, ուղղակի այդ անհայտ չափանիշներից ելնելով, այդ թվում նաև լրատվական դաշտում տեղ ունենալու, ավելի շատ հայտնի լինելու հարցեր են, բայց նույնիսկ այդ հիմնավորումը չի աշխատում, որովհետև «Երկիր Մեդիան» բավականին կայացած հեռուստաընկերություն է, և իրենց չհրավիրել անընդունելի է, ես կարծում եմ, որ շատ սյուբեկտիվ մոտեցում է ցուցաբերվել այդ մի քանի լրատվամիջոցների նկատմամբ»։

Ասուլիսին ներկա գտնվող «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի սուր հարցադրումից հետո ջնջվում է «Առավոտ» օրաթերթի յութուբյան պաշարը․ Oragir.News-ը հարցրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին, թե սա կարո՞ղ է կապ ունենալ հնչեցված հարցի բովանդակության հետ։

«Ես կարծում եմ, որ դա ավելի շատ կարող է կապված լինել ո՛չ հարցի հետ, հարցը շատ տեղին էր և որքան էլ որ սուր լիներ, դա շատ ակտուալ հարց էր և շատ կոռեկտ ձևակերպված։ Ես կարծում եմ, որ այդտեղ կարող է այլ պատճառ լինել, այդ անոնսի բովանդակությունտը, որը որ հրապարակել էր «Առավոտը» և ապագա հրապարվելիք տեսանյութի բովանդակությունը, որը որ պետք է հրապարակեր։ Ես կարծում եմ, որ փաստերը համադրելով՝ կարելի է ենթադրություն անել, բայց նաև կարծում եմ, որ անհրաժեշտ է իրավապահ մարմինների ակտիվ միջամտությունը և բացահայտումը։ Մենք գիտենք, որ կիբերհանցագործությունների հատուկ բաժանմունք գոյություն ունի ոստիկանությունում, և ես համոզված եմ, որ դա իրենց գործն է։ Մենք 10 լրագրողական կազմակերպությամբ այդ միջադեպի առումով հայտարարութուն ենք պատրաստում և այսօր կտարածենք»։

Պատասխանոլով հարցին, թե ինչ է կարծում՝ մեր ժողովուրդը և մամուլը ազա՞տ է, որոշ ժամանակ առաջ Ալեն Սիմոնյաննը Ադրբեջանի ժողովրդին ու մամուլին ազատոթյուն էր մաղթում, Մելիքյանն ասաց. «Այս առումով ես պետք է մատնանշեմ Freedom House-ի զեկույցը, որտեղ Հայաստանը կիսաազատ երկրների շարքին էր դասվել, դա նշանակում է, որ մենք ունենք խոսքի ազատության ակնհայտ խնդիրներ խոսքի և տեղեկատվության ազատության ոլորտներում»։

Մելիքյանն ասաց, որ այդտեղ շատ բացասական երևույթներ կան, որոնք խանգարում են ավելի առաջ շարժվել մեր երկրին։

«Բանն այն է, որ հաճախ համեմատությունները գնում են հարևան երկրների Ադրբեջանի և Թուրքիայի հետ, մինչդեռ մենք շատ ավելի լավ օրինակներ ունենք հետխորհրդային երկրների։ Ասենք՝ մելձբալթյան երկրները, որտեղ շատ ավելի բարձր մակարդակի է խոսքի ազատությունը, և մամուլը գործում է շատ ավելի անկաշկանդ»,- ասաց Մելիքյանը։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
13:30 Շարժումը հաղթելու է, և դա բերելու է Հայաստանի զարգացման․ Գևորգ Թամամյան