Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:23 16-03-2023

Կին դիպուկահարը հավատացնում է՝ ելք կա

«Իմ ընտրությունն էր ու այլ տարբերակ չկար։ Կանայք ևս կարևոր դեր են ունեցել հայրենիքի համար մղվող մարտերում։ Ես մանրամասներ չեմ ներկայացնի իմ անցած ճանապարհի մասին, քանի որ դեռ առջևում պատերազմ կա և պետք է զգոն լինենք»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց 1990 թվականից կամավորագրված Անահիտ Զաքարյանը։

«Ազգային ինքնորոշում միավորման հենքի վրա կազմավորվեց Սյունիքի աշխարհազորայիների ջոկատը։ Ես այդ ջոկատի հրամանատարի՝ գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանի համհարզն եմ եղել»,- նշեց Անահիտ Զաքարյանը։

Անահիտը սովորեց զենք օգտագործելը և իր պայքարի ճիշտ ուղին բռնեց։ Նրա մասին ընկերներն են ասում՝ հզոր դիպուկահար է։

«Մեր կենտրոնակայանը Սաբուխ գյուղում էր, որը հետո Աղավնո կոչվեց։ Աղավնոյի պատմական անունը Սաբուխ է, որովհետև այստեղից է բխում Աղավնո գետը։ Որ օրը հայը դադարի ելք տեսնել, կդադարի գոյություն ունենալ։ Ես ամենավատ պահին էլ նման հանգուցալուծում թույլ չեմ տա»,- վստահեցնում է։

Ասում է՝ առանց մի վայրկյան վարանելու նորից առաջնագիծ կգնա, որովհետև ճանապարհ անցած մարդիկ ավելի լավ է` լինեն առջևում։