Ներքին 1 տարի առաջ - 23:00 23-08-2024

Առաջին կին ժամկետային զինծառայողն արձակվել է պահեստազոր․ քանի կին է այս պահին ծառայում բանակում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանում կատարված օրենսդրական փոփոխություններից հետո իգական սեռի ներկայացուցիչները նույնպես կարող են պարտադիր ժամկետային զինծառայություն անցնել։

Ի տարբերություն տղամարդկանց՝ կանանց զինծառայությունը 6 ամսով է։ Բանակ զորակոչված կանայք, առանց վիճակահանության, ծառայության են նշանակվում ուսումնական զորամասում։

Կանանց ծառայությունը կամավոր է, բայց եթե մինչև զորակոչվելու օրը չհրաժարվեցին, 6 ամիս ծառայելուց հետո վերջիններս պետությունից ստանում են 1 մլն դրամ։ Բանակ զորակոչվելուց հետո կանայք չեն կարող ժամկետից շուտ դադարեցնել իրենց ծառայությունը։

2023-2024 թվականների ձմեռային զորակոչն առանձնացավ այն հանգամանքով, որ բանակ զորակոչվեց առաջին կին զինծառայողը՝ Միլենա Ենոքյանը։

Oragir.News-ը նախորդ ամիս Հայաստանի Պաշտանության նախարարությյուն գրավոր հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով՝ Միլենա Ենոքյանի ծառայությունը շարունակվո՞ւմ է, այս պահի դրությամբ Հայաստանի ՊՆ-ում քանի՞ ժամկետային կին զինծառայող կա, ու նրանցից քանի՞սն են այս զորակոչով ծառայության անցել։

Հայաստանի Պաշտպանության նախարարությունից օրերս Oragir.News-ի հարցմանն ի պատասխան նշել էին, որ Միլենա Ենոքյանը ծառայության ժամկետը լրանալու կապակցությամբ արձակվել է պահեստազոր։ ՊՆ-ից նաև հայտնել էին, որ Ենոքյանը դիմել է և մասնակցելու է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ընդունելության քննություններին։

Նախարարությունից մեզ տեղեկացրեցին, որ այս պահին ՀՀ զինված ուժերի կազմում պարտադիր զինվորական ծառայություն է անցնում իգական սեռի 2 զինծառայող, ովքեր զորակոչվել են 2024 թվականի ամառային զորակոչի ժամանակ։


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին