Արտաքին 3 տարի առաջ - 19:00 15-03-2023

Վրաստանի իշխանությունները գրեթե բառացիորեն կրկնեցին ռուսական քարոզչության թեզերը. Կիևը հերքում է Թբիլիսիի մեղադրանքները

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքել է Վրաստանի իշխանությունների այն հայտարարությունները, թե Կիևը փորձում է միջամտել Թբիլիսիի ներքին գործերին, ինչպես նաև երկրին ներքաշել պատերազմի մեջ։ Այս մասին տեղեկացնում է վրացական Новости Грузия լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարությանը։

Ուկրաինայի ԱԳՆ մամուլի խոսնակ Օլեգ Նիկոլենկոն հայտարարել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Վրաստանի վարչապետն ու խորհրդարանի ղեկավարությունը Ուկրաինայի դեմ հանդես են եկել մի շարք ոչ բարեկամական հայտարարություններով։ Վերջինս Վրաստանի իշխանություններին մեղադրել է ռուսական քարոզչական թեզերը կրկնելու մեջ։

«Գրեթե բառացիորեն կրկնելով ռուսական քարոզչության թեզերը՝ վրացական իշխանությունների ներկայացուցիչները մեղադրեցին Ուկրաինային Վրաստանում պետական ​​հեղաշրջում նախապատրաստելու, նրան Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշելու և քաղաքացիական պատերազմ հրահրող ուժեր ուղարկելու մեջ։ Մենք կտրականապես մերժում ենք իրականության հետ կապ չունեցող նման ակնարկները։ Այստեղ չէ, որ վրացական իշխանությունները պետք է թշնամի փնտրեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Պաշտոնական Կիևը հայտնել է նաև, որ վրացի քաղաքական գործիչների հայտարարությունները չեն կարող սասանել երկու ժողովուրդների ամուր բարեկամությունը։

«Մենք բարձր ենք գնահատում վրացիների աջակցությունը այն ժամանակ, երբ ուկրաինացիները պայքարում են իրենց անկախության համար։ Ուկրաինան, իր հերթին, եղել և կմնա վրաց ժողովրդի բարեկամը, և մենք ցանկանում ենք, որ նա կանգ չառնի եվրոպական ապագայի զարգացման գործում»,- նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերին ցուցաբերած աջակցության համար: Ղարիբաշվիլին Կիևին մեղադրել էր երկրի ներքին գործերին միջամտելու, ինչպես նաև Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշելու փորձերի համար։

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
18:09 Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. Հետք