Արտաքին 4 տարի առաջ - 15:04 11-11-2021

Չավուշօղլուն հերքում է միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ Լեհաստանի մեղադրանքները

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին դատապարտել է Թուրքիային՝ մեղադրելով Բելառուսի և Ռուսաստանի հետ ունեցած պայմանավորվածությունների համաձայն Եվրոպայում միգրացիոն ճգնաժամ հրահրելու համար։

«Մենք տեսնում ենք, որ Թուրքիայի գործողությունները լիովին համաձայնեցված են Բելառուսի և Ռուսաստանի հետ։ Դա մեզ անհանգստացնում է և դուր չի գալիս։ Մեկ-երկու ամիս առաջ Թուրքիան կարծես ցանկանում էր սերտ համագործակցել մեզ հետ։ Մեր օգնությունը հրդեհների մարման, թուրքական զբոսաշրջային արդյունաբերության զարգացման գործում, ցավոք, պարզվեց, որ միակողմանի ծառայություն է։ Եվ դա մեզ դուր չի գալիս: Եվ մենք դա մատնանշում ենք մեր թուրք ընկերներին»,- խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ ասել է Լեհաստանի վարչապետը։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն փորձել է մեղմել երկու երկրների միջև ծագած լարվածությունը և հեռախոսազրույց է ունեցել իր լեհ գործընկեր Զբիգնև Ռաուի հետ՝ քննարկման առարկա դարձնելով լեհ-բելառուսական սահմանի միգրացիոն ճգնաժամը։

Ըստ Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչների՝ զրույցի ընթացքում Չավուշօղլուն ափսոսանք է հայտնել, որ լեհերը փորձում են Թուրքիային ներկայացնել որպես հիմնախնդրի կողմ, մինչդեռ դա այդպես չէ։ Դիվանագետը նշել է, որ հանրությունը պետք է պատշաճ տեղեկացված լինի այն մասին, որ ենթադրություններն անարժանահավատ են։ Իրավիճակը պարզաբանելու համար նա իր գործընկերոջն առաջարկել է Լեհաստանից տեխնիկական փորձագետների թիմ ուղարկել Թուրքիա։

Իսկ ահա այսօր՝ նոյեմբերի 11-ին, Լեհաստանի արտգործնախարարությունն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, թե «Լեհաստանը և Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, աշխատելու են միասին հակազդել Լուկաշենկոյի վարչակարգի՝ հարևանների դեմ անօրինական փախստականների ներգրավմամբ հիբրիդային հարձակմանը»:

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին