Արտաքին 3 տարի առաջ - 13:00 15-03-2023

Սիրիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան

Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ Ասադը երեկ երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին տեղեկացնում է սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում Սիրիայի նախագահին դիմավորել են Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, Դամասկոսում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Եֆիմովը և Մոսկվայում Սիրիայի դեսպան Բաշշար Ալ-Ջաֆարին։ Մոսկվայում այսօր կկայանա Սիրիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը։

Ասադը Մոսկվա է ժամանել կառավարական մեծ պատվիրակությամբ։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Պուտինը Ասադի հետ հեռախոսազրույցի ժամանակ ցավակցություն էր հայտնել Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդականց մահվան պատճառ էր դարձել։ Ասադը շնորհակալություն էր հայտնել Պուտինին և ընդունել առաջարկը, ինչից հետո Ռուսաստանի ԱԻՆ-ի փրկարարները մեկնել էին Սիրիա։

Բացի այդ Սիրիայում ավելի քան մեկ տասնամյակ շարունակվող քաղաքացիական պատերազմի ժամանակ Ռուսաստանի նախագահը մեծ աջակցություն է ցուցաբերել Ասադի վարչակարգին, ինչի շնորհիվ վերջինս կարողացել է պահպանել իր իշխանությունը և վերականգնել վերահսկողությունը երկրի տարածքի մեծ մասի նկատմամբ։

Ամենից շատ դիտված

14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
08:49 Էդգար Ղազարյանը բացատրել է, թե ինչու ԱԺ «ճակատամարտին» չմասնակցեց․ «Հրապարակ»
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն