Իրանի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ քննարկելու միջնորդների առաջարկները՝ կապված Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի հետ։ Այս մասին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Միջնորդները միջուկային հարցի վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել, որոնք այժմ ուսումնասիրում ենք երկրորդ փուլի շրջանակում»,- մեջբերում է հեռուստաալիքը Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերը։
«Իրանի պատվիրակությունը մեկնել է Դոհա, իսկ իմ օգնականը գտնվում է Կատարում՝ խորհրդակցությունները շարունակելու համար»,- հստակեցրել է Արաղչին։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի «Ալ Արաբիա» հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանի իշխանությունները հատուկ հանձնաժողովներ են ձևավորել միջուկային ծրագրի վերաբերյալ առաջարկները քննարկելու համար։