Ներքին Խոսք 3 տարի առաջ - 13:18 15-03-2023

Գործ ունենք պարզունակ վրեժխնդրության հետ․ այս հակաօրինական քայլն ուղղված է համլսարանի կրթական գործընթացի խաթարմանը․ Թորոսյան

ԲՊՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ Տիգրան Թորոսյանը համալսարանի դահլիճում հրավիրված ժողովում ասաց.

«Մի քանի ամիս անց մենք նորից կանգնած ենք մի իրավիճակում, որտեղ խնդրո առարկա է համալսարանի նկատմամբ լիազոր մարմնի վերաբերմունքը։

Ինչպես ամիսներ առաջ, ընդհանրապես, հաշվի չնստելով համալսարանի հետ, անգամ տեղյակ չպահելով համալսարանին, փորձ էր արվում համալսարանի ճակատագիրը որոշել, այն տխրահռչակ կառավարության որոշման նախագծի մասին է խոսքը, այսօր ամեն ինչ արվում է ավելի վատ ձևերով։

Էն ժամանակ գոնե բարոյական էր խնդիրը, սակայն մերժելի էր, որովհետև չի կարելի 5000 մարդու իրավունքները առավել ևս չի կարելի համալսարանի իրավունքները ոտնահարել և համալսարանի նկատմամբ վարվել ինչպես չօգտագործվող պակեստի հետ. երբ ուզեմ կբացեմ, երբ ուզեմ կփակեմ։

Այն, ինչ հիմա է կատարվում այստեղ, ցավոք սրտի, առաջացել են հարցեր և բարոյական, և իրավական։ Բարոյական, որովհետև ոտնահարվել են ուսանողների և դասավոսների իրավունքները։ Ընտրվել են հոգաբարձուների խորհրդի անդամներ, երբ ներկայացվել է այդ մարդկանց տվյալները, որևէ ձևով սրան արձագանք չի եղել մոտ ամիս ու կես։ Սա բացարձակապես անընդունելի է։

Երկրորդ՝ լիազոր մարմինը գերազանցել է իր իրավունքները և նշանակել է այն, ինչ կա, որևէ մեկին համալսարանից տեղյակ չպահելով։ Ցավոք սրտի, պետք է ասել, որ գործ ունենք պարզունակ վրեժխնդրության հետ. մենք ուզում էինք այսինչ մարդը ընտրվի, դուք ուրիշ մարդու ընտրեցիք, այ, հիմա կտեսնեք, թե մենք ինչ ենք անելու»։

Ըստ Թորոսյանի՝ այս քայլը, այս հապշտապ, գաղտագողի և հակաօրինական քայլը ուղված է նաև համլսարանի կրթական գործընթացի խաթարմանը։ Մենք պատրաստ ենք հանդիպել և այս հարցը քննարկել լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ, նրանք պետք է գան և մարդկանց բացատրեն՝ ինչ են անում և ինչի համար են անում։

«Մենք ունենք շատ լուրջ խնդիր. դա մեր համալսարանի անվտանգության խնդին է։ Նման ուժային, կոպիտ մեթոդներով համալսարանի դեմ քայլեր անելը շատ է հիշեցնում որոշ գործընթացներ, որ մենք տեսնում ենք մեր երկրի դեմ»։

Հիշեցնենք, որ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը պարտվել էր ընտրություներում, սակայն նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։
Ուսանողները դեմ են Դավիթ Գյուրջինյանի նշանակմանը, նրանք դասադուլ են հայտարարել։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան

Ձեզ գուցե հետաքրքրի