Խոսք Ներքին 3 տարի առաջ - 11:28 15-03-2023

Թուրքերը Ջերմուկի մոտ են նստել ողջ գիշեր. մամաները կլացացնենք․ Կորյուն Ղումաշյան

«Ձները հալվավ։ Հստակ գիտենք, որ սահմանին վիճակը շատ վատ է, բայց մենք թույլ չենք տա թշնամին առաջ գա»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն, արցախյան բոլոր պատերազմներով անցած հրամանատար, գնդապետ Կորյուն Ղումաշյանը։

Մեկ ամիս առաջ հրամանատարը Oragir․News-ի հետ զրույցում կանխատեսել էր պատերազմի վտանգը։



Հրամանատարը չհերքեց, որ սահմանին կուտակումներ կան։ Ասաց նաև, որ իր տղաները տեղում են և վիճակը վերահսկելի է։ «Ես գլուխ չեմ հանում քաղաքականությունից, բայց գիտեմ, որ մեր հողերը պարտավոր ենք պահել»,- նշեց։

Հրամանատարի խոսքով՝ մեր հաղթանակի գրավականը կլինի աշխարհազորը․ «Աշխարհազոր պիտի ունենանք, որի թիկունքը կլինի զինվորը։ Պետությունը պիտի զինի ու վարձատրի աշխարհազորը․ փոխարենը՝ կրճատում են աշխատավարձերը: Հուշտ են լինում տղերքը․ բա 110 հազարով ո՞նց տուն պահեն։ Դա սահման պահողի աշխատավա՞րձ է։ Մենք մեր գործն անշահախնդիր ենք անում, բայց պետությունը, փաստորեն, մեզ շահագործում է։ Ասում են՝ բյուջեն լցվել ա․ բա ինչի՞ դա չի հասնում երկիր պահողին»։



Հրամանատարը տեղեկացրեց, որ առավել վտանգված է Վայքի տարածաշրջանը, մասնավորապես Ջերմուկը, բայց մենք բոլոր ուղղություններով պետք է պատրաստ լինենք։

Կորյուն Ղումաշյանը ընդգծում է, որ հայ զինվորը անվճար էլ կպահի սահմանը․ «Եթե գա պահը՝ բոլորն էլ պատրաստ են, թուրքի մաման կլացացնենք»։



Արդեն հայտնել էինք, որ Արցախ-Ադրբեջան, Հայաստան-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով ծանր տեխնիկայի ակտիվ տեղաշարժ է նկատվում։ Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը նախապատրաստվում է հարձակման կամ լավագույն դեպքում՝ ուժի ցուցադրության։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ