Ներքին 3 տարի առաջ - 23:42 14-03-2023

Համակարգում իրավական «բեսպրեդել» է․ փաստաբանը փակագծեր է բացում

«Պարեկների անօրինական գործողությունները սահմաններն անցնում են, բայց կարծում եմ,որ դա սպասելի էր, որովհետև հապճեպ կերպով ընտրվեցին 20 IQ-ով անձինք»,- Օragir․News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

«Ես հենց նոր մի տեսանյութ տեսա․ Մասիվի այգում ոստիկանության աշխատակիցները մի տիկնոջ էին մոտենում, հեգնական, արհամարհական տոնով ասում՝ մամլո ասուլիսդ անջատի։ Այսպես, միանշանակ, վախի մթնոլորտ և լարվածություն են ստեղծում, ահաբեկում են բնակչությանը՝ ինչպես ժամանակին անում էին կորոնավիրուսի բռնկան ժամանակ»,-մանրամասնում է փաստաբանը։

Սերգեյ Հարությունյանը գտնում է, որ ստեղծված իրավիճակը գնալով ավելի մուգ ու տհաճ գույներով է արտացոլվելու, որովհետև Հայաստանում մարդու իրավունքները չեն հարգվում․ «Գիտեք, նույնիսկ 1-1,5 տարի առաջ մի շարք հարցազրույցներում նշում էի, որ 20 IQ-ով մարդիկ վտանգ են ներկայացնում հասարակության համար ու նրանք չպետք է զենք օգտագործեն։ Այսօր մենք տեսնում ենք պարեկների ապօրինի գործողությունների շքերթ։ Եթե ժամանակին հումորով էինք վերաբերվում, ասոցացնում էինք 90-ականների հայտնի «Ոստիկանական ակադեմիա» ֆիլմի հետ, հիմա արդեն բոլոր սահմանները անցել են՝ հրապարակի դեպքից սկսած, ոստիկանի կատարած գողությամբ, վերջացրած նրանով, որ ոստիկանը կրակում ու մարդուն կյանքից զրկում է, պարզվում է, որ թմրադեղեր էլ են վաճառում»։

Իրավաբանը ինքն է արձանագրում ամեն օր հանդիպող դեպքեր, նշում է՝ ոստիկանները քաղաքացիների հանդեպ սարսափելի վատ վերաբերմունք ունեն․ «Ես՝ ինքս, բազում անգամներ նկատողութուն եմ արել փողոցում, երբ տեսել եմ՝ ինչպես են խոսում քաղաքացիների հետ։ Կարծես թե խրախուսվում է այս բիրտ ուժը, վախի մթնոլորտ ստեղծելը․ երևի ինչ-որ նպատակներ կան հասարակությանը ճնշելու։ Կենտրոնում եմ ապրում։ Գիշերները շատ է պատահել, որ տեսել եմ, թե ինչպես է դատարկ փողոցում ոստիկանական մեքենան ընթանում ամբողջ ձայնով, շչակները միացրած։ Տպավորություն է, որ գիշերով մարդկանց մոտ փորձում են խուճապ առաջացնել։ Սրանք գուցե նպատակաուղղված գործողություններ են»։

Կարծում է՝ համակարգում իրավական «բեսպրեդել» է․ «Բան չունեմ ասելու, կլինեն պարեկների մեջ շատ նորմալ անձինք, բայց մեծամասնությունը իրավաչափ գործողություններ չի անում․ դա ես ինքս եմ նկատել՝ որպես քաղաքացի։ Չկա ոստիկանին համարժեք կեցվածք․ քաղաքացին չի ընկալում, որ ոստիկանը ստեղծված է նրա համար, որ իրեն պաշտպանի, ընդհակառակը, քաղաքացին ահաբեկվում է, երբ տեսնում է նման տեսակ գործողություններ։Եթե նայենք սոց․ ցանցերը, կտեսնենք, որ քաղաքացիները անզորությունից ծաղրում են, որովհետև իրենց պաշտպանված չեն զգում»,-ընդգծեց Սերգեյ Հարությունյանը։

Զրուցեց՝ Լուսին Ղազարյանը

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան