Ներքին 3 տարի առաջ - 17:37 14-03-2023

Երեք օրից «Սուրմալու»-ում մարդիկ շնորհակալություն կհայտնեն Տիգրան Ավինյանին

Այսօր Oragir.News-ին հայտնի դարձավ, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնը անորոշ ժամանակով փակ է։

Առևտրականներից հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է պատճառը, սակայն, նրանք նույնպես անտեղյակ էին։

Քիչ առաջ «Սուրմալու»-ի աշխատակիցը մեզ տեղեկացրեց, որ առևտրի կենտրոնը երեք օր փակ է լինելու․

««Սուրմալու»-ի պատասխանատուները շրջելու են տաղավարներով, ասեն, թե որ տաղավարն ի՞նչ թերություն ունի։ Աշխատելու են դրանց վերացման շուրջ։ Առևտրի կենտրոնը երեք օր փակ է լինելու»,- ասաց աշխատակիցը։

Հիշեցնենք, որ անցած տարի հոկտեմբերին Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ դադարեցվել էր «Փեթակ» ՍՊԸ-ի աշխատանքները, իսկ այս տարվա փետրվարի 1-ին «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը 6 օր անց վերաբացվեց։

Դրանից հետո՝ փետրվարի 8-ին դադարեցվեց Մ․ Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող «Ոսկու աշխարհ»-ը, որի աշխատանքները 3 օր անց վերսկսվեցին։

Այսօր՝ մարտի 14-ին փակվել է «Սուրմալու» տոնավաճառը։

Տոնավաճառների փակման և վերաբացման վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2-3 օրից փողքաղաքապետ Տիգրան Ավինյանի բարձր հովանու ներքո տոնավաճառը կվերաբացվի։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ