Մամուլ 3 տարի առաջ - 08:18 14-03-2023

Ի՞նչ դիրքեր ունեն արտադրողները «լավագույն հարյուրյակում»․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը բավական ուշագրավ ուսումնասիրությունների և եզրահանգումների առիթ է տալիս: Այս անգամ փորձել ենք հասկանալ, թե այդ ցանկի «լավագույն հարյուրյակում» քանի՞սն են արտադրողներ: Նշենք, որ հանքարդյունաբերությունը այս դեպքում նկատի չենք ունեցել՝ առաջին հերթին հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի մասնավորի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մրցակցությունից դուրս է և փաստացի միշտ առաջին հորիզոնականում է: 2022 թվականի արդյունքներով՝ նույնպես: Արտադրողները (կրկնում ենք՝ հանքարդյունաբերողներին չհաշված) ընդամենը 14-ն են:

Այս «դաշտում» առաջատար կարելի է համարել «Գրանդ» հոլդինգը (գումարած «Մասիս տոբակոն» և «Գրանդ քենդին»): Ոչ ալկոհոլային խմիչքների առաջատարն ու հարյուրյակում իր ոլորտում միակը «Կոկա Կոլա» ընկերությունն է: Ալկոհոլային խմիչքի «դաշտում» Երևանի կոնյակի գործարանն է, «Պեռնո Ռիկարը» և «Երևանի գարեջուր» ընկերությունը: Մսամթերք արտադրողներից վճարած հարկերի գծով առաջատարը «Աթենք» ընկերությունն է, որը հարյուրյակում միակն է իր ոլորտում: Հարյուրի մեջ իր «դաշտում» միակն է նաև «Արարատցեմենտ» ընկերությունը: Ընդհանրական առումով «ալրաղացների» մեջ լավագույն հարյուրյակում են «Բաղրամյան» և «Մոդուս գրանում» ընկերությունները:

Գյուղատնտեսական արտադրության ոլորտում հարյուրյակի մեջ է «Սպայկա» ընկերությունը, որը նաև զբաղվում է արտահանմամբ ու բեռնափոխադրմամբ: Ծխախոտի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններից «100»-ի մեջ նաև «Սիգարոնն» է: Սա բավական խոսուն ցուցանիշ է մեր տնտեսության կառուցվածքի առումով, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ 1000 խոշոր հարկատուների առաջատար «հարյուրյակում» հանքարդյունաբերության մի քանի այլ ներկայացուցիչներ են, ինչպես նաև հանրային ծառայություններ մատուցող, սպասարկման ոլորտի կազմակերպություններ, բանկեր, ներկրողներ ու նաև ՏՏ ոլորտի կազմակերպություններ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
11:59 Մեր ճանապարհները ռեզինից չեն. նույնիսկ հարուստի համար ամենահարմարը պիտի հանրային տրանսպորտը լինի. Ավինյան