Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:13 13-03-2023

Ամուսնուն գլխատեցին իր աչքի առաջ․ «Անահիտ» ջոկատի հրամանատարի ծննդյան օրն է


«Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը ցավի ու սարսափի միջով անցնելուց հետո կերտեց իր բաժին հաղթանակը։

Մարտի 13-ը, առայժմ, արցախյան պատերազմով անցած միակ կին հրամանատարի ծննդյան օրն է։

«Բաքվում ապրելով ամեն օր սարսափելի դեպքերի մասին էին լսում ու ականատես լինում»,- պատմում է Անահիտ Մարտիրոսյանը։

Ամուսնու հետ որոշում են վերցնել երեխաներին ու գալ Հայաստան։ 1989 թ հոկտեմբերի 27-ին առավոտյան ճանապարհ են ընկնում, երկու թաղամաս էլ չէին անցել իրենց շենքից, երբ վայրի ավազակախումբը, որի մեջ իրենց հարևանի տղան էլ էր, կտրում են նրանց ճանապարհը, երկու որդիների և իր աչքի առաջ գլխատում ամուսնուն՝ Վիկտորին։

Անահիտը և որդիները հրաշքով փրկվելով հասանում են օդանավակայան, որտեղից Մերձբալտիկայի ինքնաթիռով մեկնում Երևան։



«Հաղթանակի հավատ ունեմ ու գիտեմ՝ մեր ազգը հարատև է»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց հրամանատարը։

1991 թ․-ի հոկտեմբերին թողնելով երեխաներին ծնողների մոտ մեկնել է առաջին գիծ՝ վրեժ լուծելու։ Հավաքակայանում մերժել են նրան տարիքից շատ ավելի փոքր երևալու պատճառով։ Սակայն ադրբեջաներեն իմանալու շնորհիվ նա կարողանում է մեկնել մարտի դաշտ՝ որպես բուժքույր։

Մարաղայից հետո, երբ ապաքինվեցին իր փրկած 13 տղաները, ստեղծվեց «Անահիտ» ջոկատը, որը գտնվում էր Արկադի Տեր-Թադևոսյանի ենթարկայության տակ։

1992 թվականի ապրիլից ղեկավարեց «Անահիտ» ջոկատը։ 1992-ին նահանջող հակառակորդը Դրմբոնում անսպասելի դիրքավորվեց և կատաղի դիմադրություն ցույց տվեց։ «Անահիտ» ջոկատին հաջողվեց հակառակորդին շրջափակման մեջ գցել և 14 հոգու գերեվարել։ Նրանց թվում Անահիտի Բաքվի հարևանն էր, ում հայրն ադրբեջանցի էր, մայրը՝ հայ։

1993-ի օգոստոսի 26-ին Մարտակերտում նրա կողքին արկ է պայթել, դրանից հետո վեց ամիս կուրացել է։ Ընդհանուր թվով 28 վիրահատություն է տարել։

Oragir․News-ը շնորհավորում է Անահիտ Մարտիրոսյանին և մաղթում միայն հաղթանակներ։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում