Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 19:38 12-03-2023

Այսուհետ մոտ 100.000 ԱՁ-ներ լրացուցիչ 5 % հարկ կվճարեն

Այդ կատարված փոփոխությունը վերաբերվում է անհատ ձեռնարկատերերին, իսկ մնացածի դեպքում այդ շահաբաժնի, դիվիդենտի հարկը 5 տոկոս կար, այն ժամանակն ԱՁ-ները իրենց գումարը վերցնում էին բիզնեսից, դիվիդենտ չէին վճարում, ՍՊ-ները վճարում էին, հիմա երկուսն էլ վճարում են։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ խոսելով վերջերս հարկային օրենսգրքում կատարվող փոփոխություններից համաձայն, որի ԱՁ-ները ևս պետք է շահույթահարկ վճարեն։

Առավել մանրամասն խոսելով նախկինում եղածի և կատարվող փոփոխություններից՝ Պարսյանն ասաց. «Եթե մարդ բիզնեսով է զբաղվում, բիզնեսի մեջից, երբ որ ուզում է օգուտ վերցնել, հենց որ վերցնում է 5 տոկոս պետք է նորից լրացուցիչ հարկ վճարի, եթե թողում է բիզնեսիդ մեջ, բիզնեսի համար էլի սարքավորումներ է առնում և այլն էլ հարկ չի վճարում։ Այս է խնդիրը, ասվում է, եթե դու բիզնեսիդ մեջից հանում ես գումարը, տանում ես, որ օգտագործես քո կարիքների համար, լրացուցիչ 5 տոկոս պետք է վճարես։ Սա է ընդհանուր գաղափարը»,- ասաց Պարսյանը։

Պարսյանը նշեց, որ մնացած հարկերը վճարվում է այնպես, ինչպես նախորդիվ։ «Եթե հանում ես գումարը բիզնեսից, պետք է հինգ տոկոս լրացուցիչ հարկ վճարես, մնացած հարկերը ինչպես վճարում էիր, վճարում ես գումարած դրան, հիմա եթե անհատ ձեռնարկատեր է ևս 5 տոկոս հարկ է վճարում, եթե այդ գումարը հանում է բիզնեսի մեջից»։

Հարցին թե դա դրական, թե բացասական անդրադարձ է ունենում անհատ ձեռնարկատերերի վրա, Պարսյանը պատասխանեց. «Անհատ ձեռնարկատերերը լրացուցիչ հարկ կվճարեն, իսկ անհատ ձեռնարկատեր մոտավորապես մի 100 000 ունենք, փաստացի գործող մոտ 60 հազար ունենք»։

Պարսյանը նշեց, որ այս փոփոխության հետևանքով անհատ ձեռնարկատերերը քիչ գումար կտնօրինեն։

Դիտարկմանը, որ ներկայիս իշխանությունն անընդհատ խոսում է բիզնեսի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու մասին, Պարսյանն արձագանքեց. «Իրանք ոմանց համար լավացրել են վիճակը, օրինակ՝ բարձր հարկ վճարողների համար լավացել է վիճակը, խոշոր բիզնեսի համար շահույթահարկը 20 տոկոսից սարքեցին 18 տոկոս, իսկ փոքր ու միջին բիզնեսի համար, ըստ էության, լրացուցիչ հարկ է առաջանում»։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում