Մամուլ 3 տարի առաջ - 08:46 11-03-2023

Նոր նախագիծ հեռուստաընկերությունների դեմ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարութունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» վերջերս հաճախ քննարկված ՀՀ օրենքում: Մասնավորապես, փոփոխությամբ հնարավոր կլինի վերահսկել տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանությունը ստանդարտացման ազգային մարմնի կողմից ընդունված եւ գործողության մեջ դրված ստանդարտներին:

Մյուս կողմից՝ ավելացվել է նոր պահանջ հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի ներկայացմանը, մասնավորապես՝ առաջարկվում է հայտին կցել նաեւ տեղեկանք՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետանց պարտքեր եւ պարտավորություններ չունենալու մասին:

Նկատենք՝ գաղտնիք չէ, որ հեռուստաընկերությունները եւ հատկապես մասնավոր հեռուստաընկերությունները ունենում են պարտքեր, եւ այս կարգավորումը կարծես թե եւս մեկ միջոց է ոչ ցանկալի լրատվամիջոցներին եթեր չթողնելու կամ եթերազրկելու համար. մի երեւույթ, որ ողջ կյանքը Նիկոլ Փաշինյանը քննադատում էր»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»