Ուղիղ եթեր
ՀՀ-ն ՄԱԿ ԱԽ կդիմի, երբ բավարար փաստեր ունենա, որ Հաագայի որոշումը Ադրբեջանը չի կատարում
copy image url

ՀՀ-ն ՄԱԿ ԱԽ կդիմի, երբ բավարար փաստեր ունենա, որ Հաագայի որոշումը Ադրբեջանը չի կատարում

Ներքին 2 տարի առաջ - 17:38 10-03-2023
Օբյեկտիվ առումով, դեռևս երկար ժամանակ չի անցել, որպեսզի առկա խնդիրները բարձրաձայնվեն ՄԱԿ-ի ԱԽ-ում։ Դատական ակտերի մասին տեղեկացվում է խորհուրդը, և դատարանը մշտադիտարկման տեսքով նաև տեղեկություն է հայցում կատարված գործողությունների վերաբերյալ։ Բայց պետք է որոշակի ժամանակ անցնի խնդիրն Անվտանգության խորհրդից էսկալացվի։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ՀՀ-ն չի դիմում ՄԱԿ-ի ԱԽ՝ Ադրբեջանին պարտադրելու կատարել Հաագայի միջազգային դատարանի որոշումը՝ Բերձորի միջանցքի երթևեկությունն ապահովելու մասով։

«Այդ մեխանիզմը շատ ավելի հստակ գործարկվում է վերջնական դատական ակտերի մասով, բայց անհապաղ միջոցների մասով լայն պրակտիկա գոյություն չունի։ Դրա համար նախ պետք է ապացույցներ հավաքագրվեն չկատարելու ու այլ միտումների վերաբերյալ, հետո նոր տեղի ունենան էսկալացիա»,- ասաց նա։

Ըստ մասնագետի՝ ԱԽ չդիմելու պատճառներից մեկն էլ այն է, որ քաղաքականապես կոռեկտ չէ երկխոսությանն ու բանակցություններին զուգընթաց այլ երկրներից քաղաքական աջակցության ակնկալիքով դիմել այդ կառույցին։

«Դրա համար պետք է քաղաքական նախադրյալներ նաև ՀԱյաստանը կարողանա ձևավորել։ Իսկ այս փուլում, կարծում եմ, որ ազդակն այն է, որ տեղի են ունենում երկխոսություններ և բանակցություններ, և ոչ թե հարաբերությունների սրում, ընդվզում, որն էլ կարող է արդարացնել ԱԽ կողմից որևէ միջոցի ձենարկումը»,- ասաց նա։ Անդրադառնալով ազգային փոքրամասնությունների, Բերձորի միջանցքում անցակետի կառուցման ու Ալիևի մի շարք այլ հայտարարություններին՝ Սահակյանն ասաց, որ դրանց հակադարձելու նաև այլ տարբերակներ է պետք մշակել։

«ՄԱԿ-ի ԱԽ-ն օղակներից ընդամենը մեկն է, որը պետք է գործարկվի ճիշտ պահին՝ անհրաժեշտ նախադրյալների գոյության պայմաններում։ Բայց սա չի նշանակում, որ Ադրբեջանի այդ հայտարարությունները պետք է անպատասխան մնան։ Ավելին, նրանք բավականին ազնիվ են, որովհետև ո՛չ միայ իրականացնում են քաղաքականություն, այլևհայկական կողմին իրազեկում ենք իրենց քաղաքական գծի մասին։ Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է հանդես գա ավելի լուրջ և պատասխանատու դիրքերից։ Կարծում եմ, որ անելիք ունի հայկական կողմը, պետք է թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական և այլ, ուղիներով հակազդի այդ քաղաքականության իրականացմանը և պետք է ունակ լինի դիմակայել այդ մրցակցությանը։ Թեև Ադրբեջանը բարձրաձայնում է, թե ավելի լավ կապրեն, բայց արդյո՞ք այս 30 տարիների ընթացքում ադրբեջանի քաղաքացիները կարողաել են ապահով ապրել սեփական երկրում, որ այդ առաջարկը ներկայացնում են հայերն, ում հանդեպ վարել են խտրական և բնաջնջման քաղաքականություն։ Անգամ իր սեփական քաղաքացիներն այդ երկրում ապահով չեն, ուր մնաց էթնիկ «փոքրամասնությունները», որոնց բնաջնջման գիծ է վարում Ադրբեջանը»,- ասաց նա։

Իրավաբանի խոսքով՝ ԱԽ դիմելու համար ժամկետներ չկան։ այս դեպքում պետք է գնահատել յուրաքանչյուր իրավիճակ ու կառույցին ներկայանալ ամբողջական ապացուցողական փաթեթով։

«Մենք իրենց կկարողանանք դիմել այն պահից, երբ Հայաստանը կարողանա հիմնավորել միտումը և կարողանա ունենալ աջակցություն՝ նաև ԱԽ-ում։ Որովհետև հարցի բարձրաձայնումը պետք է հանգեցնի լուրջ որոշումների կայացման։ Իսկ այդ որոշումներին նախապատրաստվում են՝ դարձյալ աշխատանքի շնորհիվ։ Եթե անհրաժեշտ աշխատանք չտարվի և մենք ունենանք աջակցող պետություն, որն այս խնդիրը բարձրաձայնի՝ միևնույն է, արդյունքը երաշխավորված չի լինի և այդ պարտությունն ավելի մեծ շահարկումների տեղիք կտա Ադրբեջանի կողմից»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

23:24 Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով
22:25 Շիրակի մարզի Լեռնուտ, Գետք, Մեղրաշատ, Ողջի, Տուֆաշեն և այլ գյուղերի դպրոցները կփակվեն
22:59 Նրանք կարող են 1-ին դասարան ընդունվել 7 տարին լրանալու դեպքում. Ժաննա Անդրեասյան
17:50 Հայրը չկարողացավ փրկել․ Շիրակում խեղդված քաղաքացին 5 անչափահաս երեխա ուներ
16:48 Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել․ հայտնի է ինքնությունը
15:04 Հրաշքներ լինում են. Անահիտ Մանուկյանը՝ 2-ամյա Տիգրանի անհետացման մասին
18:24 Կարենը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդին. մանրամասներ` հոսանքահարված զինվորի մասին
22:45 Ոչ մի օր՝ առանց Արցախի.  Նորայր Դանիելյան․ «Առանց Արցախի՝ չկա Հայաստան, առանց Հայաստանի՝ չկա հայ ազգ»
13:42 Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ խոսակցությունների համաձայն՝ ձկնորսներից 1-ը ջրահեղձ է եղել
21:17 Մարդկանց ձեռքը փող չկա. գուկան, ապրանքին կնայեն ու կերթան. վաճառական