Երևան +11°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:25 06-03-2023

Ադրբեջանը ոլորեց և՛ Հաագայի դատարանի, և՛ ԵՄ թևերը․ ցանկանա՝ ՄԱԿ-ի թևերն էլ կոլորի

«Շատ տարօրինակ է, որ ԵՄ ներկայացուցիչը նման գրառում է կատարել, որովհետև նա, ըստ էության, պետք է գրառում աներ Հաագայի դատարանի որոշման կատարման կապակցությամբ»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ անդրադառնալով Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այցին Բաքու և խաղաղության գործընթացի մասին գրառմանը։

«Նա պետք է գրառում աներ երեկվա միջադեպի կապակցությամբ և բարձրաստիճան հանդիպումերի անհրաժեշտությունը նշեր՝ միայն Հաագայի միջազգային դատարանի որոշման կատարումից խոսելու համար։ Բայց փաստացի իրողությունն այն է, որ Ադրբեջանը ոլորեց և՛ Հաագայի թեևերը, և՛ ԵՄ թևերը։ Ցանկանա՝ ՄԱԿ-ի թևերն էլ կոլորի, որովհետև մենք չենք կարողանում հասկանալ, որ երկբևեռ աշխարհի փլուզումից և միջազգային ներկա անցուդարձի պայմաններում միջազգային իրավունքն, ըստ էության, փոշիացել է, իսկ միջազգայն կառույցների որոշումներն էլ դարձել են առ ոչինչ»,- ասաց նա։

Այս առումով, քաղաքագետը հայտնեց, որ չնայած հայկական մեդիադաշտում Հաագայի դատարանի որոշման մեծ ցնծությամբ ընդունելուն՝ ինքը դրանից մեծ սպասելիքներ չի ունեցել հենց ամենասկզբից։

«Բայց և այնպես իշխող քաղաքական ուժի և շատ լրատվամիջոցների կողմից ներկայացվեց որպես Հաագայի հաղթանակ։ Իրականում ես այլ կարծիքի եմ, որովհետև ես այդտեղ որևիցե հաղթանակ իսկապես չեմ տեսել։ Բայց, ենթադրենք, որ դա իսկապես այն որոշումն էր, որով պետք է բացվեր Լաչինի միջանցքը։ Հիմա շատ բարձր դատարանի որոշումն Ադրբեջանը չի կատարում։ Փոխանակ այցը լիներ դրա վերաբերյալ, լիներ պահանջ կամ Ադրբեջանի հետ շփումները, սովորական շրջայց է կատարվում նման գրառումով»,- ասաց նա։

Քաղաքագետը տեղի ունեցող իրադարձությունները ճիշտ չի համարում, բայց և, իր խոսքով, դրանից չի զարմանում։

«Հիմա, ըստ էության, ԵՄ-ն ավելի շատ քծնում է Ադրբեջանին, քան ուզում է նրան պատժել։ Որովհետև Ադրբեջանն այսօր ԵՄ համար էներգամատակարար է, նաև շատ հարցերում հուսալի գործընկեր է։ Ադրբեջանն էլ այսօր իր գործողություններով, ըստ էության, պատռում ու ցուցադրումէ շատ ու շատ գործընթացների էությունը՝ ցոյց տալով, թե ինչն ինչպես է»,- ասաց նա։

Այս համատեքստում, քաղաքագետը հստակեցնում է․ ամբողջ գործընթացն էլ այն է, որ հավաքական Արևմուտքը փորձում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, փորձում է հայ-ադրբեջանական հակամարտության մոդերատորությունը խլել Ռուսաստանից, Ադրբեջանին ու Ռուսաստանին պոկել ռուսական ազդեցությունից։

«Նույնպիսի նպատակ ունի նաև Ռուսատսանը, որպեսզի թույլ չտա ԵՄ-ին՝ ներթափանցել այդ գորխընթացի մեջ՝ էլի ելնելով իր շահերից»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է այցի նպատակին ու հանդիպումների ընթացքում քննարկվող հարցերի բովանդակությանը, ասաց․ «Դժվար չէ կռահել, որ նա նկատի ունի, այսպես կոչված, Բրյուսելյան հարակի վերակենդանացումը, որտեղ Փաշինյանն ու Ալիևը Շառլ Միշելի հովանու ներքո պետք է գան համաձայնության։ Մի բան, որն ամեն կերպ փորձում է տապալել Կրեմլը և իր կողմից համապատասխան քայլեր է անում, որպեսզի այցը տեղի չունենա։ Այսինքն, ըստ էության, Արևմուտքի և Ռուսաստանի պայքարն է՝ մոդերատորությունն իրենց ձեռքում պահելը։ Երկու կենտրոններն էլ շատ քիչ են զբաղվում հակամարտության լուծմամբ։ Ավելի շատ զբաղվում են իրենց գերիշխանության հաստատման խնդիրներով, քան հակամարտության լուծման»։

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին