Մամուլ 3 տարի առաջ - 08:14 09-03-2023

Հանցագործներն ու իրավապահները՝ մի վայրում. որտեղ կկառուցվի արդարադատության թաղամասը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Արդարադատության թաղամասը կառավարությունը նախատեսում է կառուցել Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում։
Մեր աղբյուրներն ասում են, որ վարչապետն արդեն հանձնարարել է փորձագիտական խմբին՝ ուսումնասիրություններ սկսել ՔԿՀ-ին հարակից տարածքում, դիտարկել եւ հասկանալ՝ հնարավո՞ր է տվյալ տարածքում թաղամասը կառուցել: Փորձագետների աշխատանքից հետո պարզ կդառնա՝ թաղամասը կկառուցեն նշվա՞ծ վայրում, թե՞ Երեւանից դուրս՝ մարզերից մեկում։

Նշենք, որ փետրվարի 22-ին կառավարությունում՝ ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ պետական կառավարման համակարգը Երեւանի կենտրոնից պետք է դուրս բերվի: Նա շեշտեց, որ պետական գույքի ճիշտ կառավարումը կարող է երկրին միլիարդների եկամուտ բերել: Հավանաբար նկատի ուներ, որ Կենտրոնի ազատվող շենքերը կկարողանան վաճառել եւ մի քիչ էլ դրա հաշվին բյուջեն լցնել։

Իսկ ծրագրվող արդարադատության թաղամասում առաջին փուլով մտադիր են կենտրոնացնել տեսչական մարմինները, ՄԻՊ գրասենյակը, փաստաբանական, հաշվեքննիչ պալատները, քննչական, հակակոռուպցիոն կոմիտեները, հակակոռուպցիոն դատարանները, դատախազությունը, պետռեգիստրը, ԴԱՀԿ-ն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»