Երևան +14°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:13 08-03-2023

Մուսաներ դարձած կանայք

Ասում են, որ յուրաքանչյուր հաջողակ տղամարդու թիկունքում կանգնած է ուժեղ, ճակատագրական ու սիրող մի կին։ Նկարիչների դեպքում դրանք մուսաներն են, որոնց սիրում են նուրբ զգացողություններով ու ուժեղ զգացմունքայնությամբ օժտված նկարիչները։ Նրանք ոչ միայն սիրում, այլ նաև հավերժացնում են իրենց սիրեցյալներին։ Այդպես մուսաները մնում են պատմության մեջ որպես գեղեցիկ, խորհրդավոր, սիրված ու մեծարված կանայք։

Մարտի 8-ի առթիվ ձեզ համար առանձնացրել ենք ամենահայտնի հինգ մուսաներին, որոնցից ազդված ու ոգեշնչված նկարիչները ստեղծել են իրենց գլուխգործոցները։

Սիմոնետտան` Բոտիչելլի գեղեցկագույն մուսան

Սիմոնետտան համարվում էր Ֆլորենցիայի ամենագեղեցիկ կինը։ Նա ամուսնացած էր ծովագնաց Ամերիգո Վեսպուչիի եղբոր հետ, բայց նրա սիրեցյալը Ջուլիանո Մեդիչին էր` Ֆլորեցիայի կառավարչի եղբայրը։ Սակայն դա չէր խանգարում, որ բոլորը սիրահարված լինեին չքնաղ այս կնոջը։ Բնականաբար, Սիմոնետտայի հանդեպ անտարբեր չէր կարող լինել նաև Վերածննդի նրբազգաց նկարիչը` Սանդրո Բոտիչելլին:



Նա գրեթե բոլոր կտավներում պատկերել է իր մուսային։ Սիմոնետտան Բոտիչելլիի կտավներից մեզ է նայում մեկ Վեներայի կերպարանքով, մեկ Տիրամոր, մեկ` Ֆլորայի...
Հետաքրքիրն այն է, որ Բոտիչելլին Սիմոնետտային նկարել է հիշողությամբ, քանի որ նրա սերը գաղտնի էր ու անպատասխան։



Սիմոնետտա Վեսպուչին ապրեց վառ, գունեղ, բայց կարճ կյանք։ Նա մահացավ թոքախտից 23 տարեկանում։ Սակայն, նույնիսկ իր մահից հետո Սիմոնետտան շարունակում էր ոգեշնչել Բոտիչելլիին։ Ավելին, իր մուսայի մահից 34 տարի անց, երբ մահկանացուն կնքեց Բոտիչելլին, նրան թաղեցին Բոլոր Սրբերի եկեղեցում` Սիմոնետտայի ոտքերի տակ։ Այդպես էր կամեցել մեծ նկարիչը։

Կամիլը` Մոնեի անփոխարինելի

Կլոդ Մոնեն` իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը, ով ստեղծել էր իր «Տպավորություն. Ծագող արև» գլուխգործոցը կամ այժմ ամենահայտնի գործը համարվող «Ջրաշուշաններ» շարքը, այնուամենայնիվ ժամանակին հաջողության ու մեծ գնահատանքների էր արժանացել իր «Կամիլա, կամ կանաչ զգեստով տիկնոջ դիմանկարը» կտավի համար, որտեղ նա պատկերել է իր մուսային և կնոջը՝ Կամիլ Դոնսիերին (Կամիլ Դոմկյուզ):



Կամիլը դարձավ Մոնեի միակ ու անփոխարինելի բնորդը։ Նա սիրում էր Մոնեին և պատրաստ էր նրա առջև անվերջ անշարժ նստել։ Նա կեցվածք է ընդունել Մոնեի գրեթե բոլոր կանացի կերպարների համար։ Նրա շքեղ դիմանկարը կարելի է տեսնել նույնիսկ «Ճապոնուհին» կտավում։

Կլոդ Մոնեն կնոջ հետ ապրեց 15 տարի։ Նրա մահից հետո նկարիչը պատկերեց Կամիլային նույնիսկ մահվան մահճում` պատված կապույտ մշուշով, ստեղծելով իր ամենահուզիչ գործերից մեկը՝ «Կամիլ Դոմկյուզիի հետմահու դիմանկարը»։



Բելլան` Շագալ բելառուսական մուսան

Հրեական ծագմամբ ռուս-ֆրանսիացի նկարիչ Մարկ Շագալը 20-րդ դարի գեղարվեստական ավանգարդի ամենահայտնի ներկայացուցիչներից է։ Նրան համաշխարհային ճանաչում բերեց «Քաղաքից վրայով» նկարը, որտեղ գլխավոր հերոսներն են ինքը՝ նկարիչը և նրա կինը՝ Բելլա Ռոզենֆալդը։ Նրանք սավառնում են քաղաքի վրայով։



Մարկ Շագալը բազմիցս նկարել է իր Բելլային, որին հանդիպել էր Վիտեբսկում: Հանդիպումից 6 տարի անց նրանք ամուսնացան և միասին ապրեցին 29 տարի։ 35 տարի շարունակ Շագալը պարբերաբար նկարել է իր իր սիրելի կնոջը։ Հարյուրավոր կտավների մեջ առանձնահատուկ է «Զբոսանք» նկարը, որը Շագալը ստեղծվել հարսանիքից հետո` նրանք բերկրանքից ու երջանկությունից սավառնում են երկնքում։

Բելլան իրոք երջանիկ կյանք ապրեց Շագալի հետ։ Իսկական մուսայի պես նա ամուսնու հետ կիսեց նրա հաղթանակներն ու պարտությունները։ Շագալն ավելի երկար պարեց, քանի կինը։ Բելայի մահից հետո նկարչը ստեղծեց իր «Միայնություն» կտավը, որտեղ ինքը տխուր ու մենակ նստած է, իսկ Բելան հրեշտակի կերպարանքով սավառնում է երկնքում։



Գալա` Դալիի Չքնաղ Ելենան

Սալվադոր Դալին` համաշխարհային արվեստի գլխավոր սյուրռեալիստը իր կյանքի ընթացքում հարյուրավոր նկարներ ստեղծեց պատկերելով իր գլխավոր մուսային` Գալային կամ Ելենա Դյակոնովային։

Երբ նրանք ծանոթացան Դալին 25 տարեկան էր, իսկ Գալան՝ 35։ Նրանք ամուսնացան և միասին ապրեցին 53 տարի։ Գալան դարձավ Դալիի գլխավոր մուսան ու բնորդը։ Նրանք միմյանց զգում ու լրացնում էին իրենց բոլոր բջիջներով։ Իսպանացի նկարիչը անդադար պատկերում էր իր Գալային ամենատարբեր իրավիճակներում ու զգացողություններով։ Նա նույնիսկ ատոմների բազմաթիվ գնդերի միաձուլումից ստեղծեց կնոջ պատկեր` իր հայտնի «Գալաթեա գնդերով» կտավում։ Դալիի նկարներում Գալան հայտնվում է մե՛կ Մարիամ Աստվածածնի, մե՛կ Ելենա Չքնաղի (Елена Прекрасная) կերպարով։ Սակայն յուրօրինակ նկարիչը կնոջ պատկերը սիրով տեղադրում է նաև մրջունների կողքին կամ կոտլետի:



Գալայի կյանքի վերջին տարիները հիվանդության պատճառով դարձան մղձավանջային այնքան, որ նա մահվան օրվան սպասում էր անհամբեր։ Դալիի մուսան մահացավ 1982 թվականին, Դալին նրանից նրանից հետո ապրեց ևս յոթ տարի։



Ժաննա` Մոդիլյանիի հավատարիմ ու դժբախտ մուսան

Ժաննան սրճարան էր եկել նկարելու և նկարիչների հետ շփվելու համար։ Հենց այստեղ նրան տեսավ Ամադեո Մոդիլիանին և սիրահարվեց ակնթարթորեն։ Երիտասարդ, հմայիչ, հաստ, սև երկար մազերով կինը միանգամից գրավեց նկարչի ուշադրությունն ու սիրտը այնքան, որ հենց ծանոթության օրը դարձավ նրանց համատեղ կյանքի առաջին օրը:

Մոդիլյանին սկսեց անվերջ պատկերել Ժաննային։ Նրա նշաձև աչքերն ու երկար մազերն այնքան ներդաշնակ էին Մոդիլյանիի յուրահատուկ ոճին։ Երկար ու ձգված դեմքի մոդիլյանական տարբերակը կարծես հենց Ժաննայի համար ստեղծված լիներ։



Կարճ ժամանակ անց ծնվեց նրանց աղջիկը, իսկ երբ սպասում էին երկրորդ երեխային ու վերջապես պիտի ամուսնանային` Մոդիլյանին մի ցուրտ երեկո պանդոկից դուրս գալուց այնպես մրսեց, որ 3 օր անց մահացավ թոքաբորբից։

Ժաննան սիրելիի մահից ցնցված ցած նետվեց պատուհանից։ Վշտահար կինը իրենց չծնված երեխայի հետ միացավ ամուսնուն։ Սա աշխարհի երևի ամենատխուր սիրո պատմությունն է, որը հագեցած է սիրով, նվիրվածությամբ, գեղեցիկով, ոգեշնչմամբ, հավատարմությամբ և իհարկե նաև ցավով։

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ