Երևան +11°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 19:27 08-03-2023

Մարդու ուղեղը աշխատող գութանի խոփի նման է․ որքան աշխատում է, այնքան պայծառանում է․ այսօր Հրաչյա Աճառյանի ծննդյան օրն է

Նա ուսումնասիրել էր 562 լեզու։ Հեղինակել է հայագիտության մեջ նմանը չունեցող «Հայերեն արմատական բառարանը», որը մի իսկական գանձնարան է ուսումնասիրողների համար։

Այսօր հայ լեզվաբանության հայր Հրաչյա Աճառյանի ծննդյան օրն է։



Երբ Աճառյանը նոր էր եկել Հայաստան, նրան ջերմ ընդունելության էր արժանացրել Խրիմյան Հայրիկ կաթողիկոսը։ Կաթողիկոսը հիացած էր բազմաշնորհ երիտասարդով և ցանկանում էր նրան դարձնել հոգևորական։ Աճառյանը մերժում է կաթողիկոսի խնդրանքը։ Այսպիսով հայ լեզվաբանությունը կկորցներ իր մեծ ադամանդին, առանց որի դժվար կլիներ հայագիտության ընթացքը։

Հանճարեղ գիտնականին մեղադրել են լրտես լինելու մեջ, քանի որ բոլորին էր ապշեցնում այն փաստը, որ նա այդքան շատ լեզուների էր տիրապետում։ Անգլիացիների կողմից Ադրբեջանում նշանակված գործակալ, Երևանի համալսարանում աշխատող պրոֆեսորների հակահեղափոխական-ֆաշիստական խմբի անդամ, դաշնակցական․ ինչի մեջ ասես չեն մեղադրել նրան․ խորհրդային իշխանություններին հատկապես անհանգստացնում էր նրա՝ գերմաներենի փայլուն իմացությունը։

Իսկ երբ հերթական մեղադրանքում նշում են, որ նա Թուրքիայից եկած լրտես է, թուրքատյաց Աճառյանը զայրանում է՝ պատասխանելով, որ պատրաստ է ստորագրել ցանկացած մեզադրանքի տակ, ընդունել ցանկացած պետության լրտեսը լինելու փաստը, բայց ոչ երբեք Թուրքիայի։



Քչերին է հայտնի, որ հանճարեղ լեզվաբանը նաև բանաստեղծություններ էր գրում։ Շուշիում աշխատող Աճառյանը սիրահարվել էր Արուսյակ անունով մի օրիորդի, որին էլ նվիրել է իր սիրառատ բանաստեղծություններից մեկը․

Սիրույս անգիտակ կանցնիս առջևես,
Մանրիկ քայլերով քնքուշ կքայլես,
Քնքուշ քայլերով սրտիկս կկոխոտես,
Իսկի չգիտես․․․

Կարճ ժամանակ անց Աճառյանը և Արուսյակը ամուսնանում են՝ միասին ապրելով 20 տարի։

«Երեխա չունինք, մեր երեխան «Արմատական բառարանն» էր, որի վրա գուրգուրում էինք, ինչպես պիտի գուրգուրայինք երեխայի վրա։ Բառարանի հազարավոր էջեր շալակած, հազարավոր կիլոմետրեր ենք կտրել, և Արուսյակը եղել է իմ հավատարիմ օգնականը։ Ամբողջ 20 տարի գեղեցիկ, մարգարտաշար ձեռագրով արտագրել է բառարանը և «Հայոց լեզվի պատմության» հատորները»,- իր հուշերում գրել է Աճառյանը։

Ցավոք, Արուսյակի անժամանակ մահը անասելի վիշտ պատճառեց ամուսնուն։ Երկրորդ անգամ Աճառյանն ամուսնանում է Սոֆիկ Վարդանյանի հետ։



«Մարդու ուղեղը աշխատող գութանի խոփի նման է․ որքան աշխատում է, այնքան պայծառանում է»,- համոզված էր Աճառյանը։

Նա աշխատասիրության լավագույն օրինակն է․ 250-ից ավելի աշխատությունների հեղինակ է, թեև կյանքի երկրորդ կեսին ապրում էր մեկ աչքով։

Պայծառ հայագետին երկրորդ ծանր հարվածը հասցվում է, երբ նրան 1949 թ․ արգելում են մտնել Երևանի պետական համալսարան այն պատճառով, որ նա չէր ընդունում Մառի նոր ուսմունքը, Ղափանցյանի լեզուների խաչավորման տեսությունը և հաստատ էր մնացել հնդեվրոպաբանության իր ուսմունքին։

«Եթե ես ընդունեմ Մառի տեսակետը, կնշանակի՝ ես գիտնական կոչվելու իրավունք չունիմ»,- հայտարարել է գիտնականն ու շարունակել հավատարիմ մնալ իր ինքնությանը, իսկ կյանքը հետագայում ապացուցեց մեծ հայագետի ճշմարտացիությունը։

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
09:20 Oragir.News-ի անդրադարձներից հետո արցախցիների գումարների վճարումն սկսված է
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում