Ներքին 3 տարի առաջ - 15:28 08-03-2023

Գերմանիայի դեսպանատունն այս գիշեր 70 սլոթ է բացել․ Oragir.News-ի հոդվածի հետքերով

Այս գիշեր Գերմանիայի դեսպանատունը քաղաքացիների համար վիզա ստանալու նպատակով հարցազրույցի համար էլեկտրոնային համակարգով հերթագրվելու և օր ամրագրելու 70 սլոթ է բացել։

Հիշեցնենք, որ նախօրեին Oragir.News-ը հրապարակել էր «Հայաստանում Գերմանիայի դեսպանը զբաղված է կոռուպցիայո՞վ․ նոր մանրամասներ վիզաների տրամադրումից» հոդվածը, որի արդյունքում, այսօր արդեն քաղաքացիները կարողացել են հերթագրվել կայքում։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ խնդիրն առաջացել էր այն բանից հետո, երբ տուրիստական գործակալություններից մեկի ներկայացուցիչը, ում որդին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ է՝ ծրագիր է մշակել, որի միջոցով ավտոմատ կարողացել է լրացնել դեսպանատան հայտերը։

Նախկինում, երբ համակարգը բացվում էր, առավելագույնը 18 տեղամրագրելու հնարավորություն էր լինում, որոնք հաշված վայրկյանների ընթացքում սպառվում էին։ Այսօր բացվել է ապրիլի 5-ին դեսպանատուն հարցազրույցների հնարավորությունների տեղերը, ընդ որում՝ տեղերի քանակը մի քանի անգամ ավելի է եղել։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, Oragir.News-ը պարբերաբար անդրադառնում էր խնդրին, որն առաջացել էր նախորդ տարվա հունիս ամսից։ Մեզ ահազանգած քաղաքացիները նշում էին, որ միայն շաբաթվա 1-2 օր է դեսպանատունը բացում համակարգը, այն էլ միայն մի քանի րոպեով, ու մինչ քաղաքացիները փորձում էին լրացնել ամրագրման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, համակարգը փակվում էր։

Քաղաքացիները նշում էին, թե տուրիստական գործակալությունները հավելյալ գումար են գանձում՝ օր ամրագրելու համար։ Սակայն նախօրեին Pegas Travel Club տուրիստական գործակալության հիմնադիրը մեզ պատմել էր, որ Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանատներում մուտքի օր ամրագրելն իրենց համար ևս խնդիր է ու հաճախ իրենք էլ են այդ տեղերը ստիպված լինում գնել։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում