Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:39 08-03-2023

Ագրեսիայի հետևանքները. ինչ տվյալներ են ներկայացված ՊՆ-ի հաշվետվության մեջ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Խորհրդարան է ներկայացվել կառավարության (2021-2026 ԹԹ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին հաշվետվություն, որում հատկապես ուշագրավ տվյալներ կան պաշտպանության ոլորտի վերաբերյալ։ Այսպիսով՝ ըստ հաշվետվության՝ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, վիրավորվել է 293 զինծառայող և քաղաքացիական 7 անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Մինչդեռ ընդամենը մեկ ամիս առաջ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ամփոփելով ագրեսիայի արդյունքում իրականացվող քննությունը ՔԿ-ն հայտարարեց, որ «հայկական կողմից զոհվել է 224 անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը»։

ՊՆ ներկայացրած հաշվետվության համաձայն՝ 2021 և 2022 թվականների ընթացքում Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիաների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի ավելի քան 150 քառակուսի կիլոմետր հատված»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
15:36 32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
15:00 ԱԱԾ֊ն դատի է տվել ՊԵԿ պաշտոնյային` պահանջելով իր 7 միլիոնը
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան