Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:16 07-03-2023

Ես պատրաստ եմ եղել, մեր կարմիր գծերը չանցնելով, Արցախի հարցին լուծում տալ․ Սերժ Սարգսյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսը։

Շնորհանդեսից հետո Սերժ Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին։

Խոսելով խաղաղության սպասվող համաձայնագրից՝ երրորդ նախագահն ասաց, որ բանակցային մանրամասներից տեղյակ չէ, իսկ Հայաստանի կառավարիչները օրումեջ կարծիք են փոխում։

«Մենք մեզ ստորացված ենք համարում այսպիսի անատամ բանակցային գործընթացի համար»,- շեշտեց նա։

Բայց համոզված է՝ նրանց չի հաջողվի իրականացնել իրենց գաղափարները․ իշխանությունները պարզապես փորձում են Արցախը զոհաբերելու միջոցով փրկել Հայաստանը։

Լրագրողի հարցին, թե 2018 թ․ իշխանությունը անցնցում փոխանցեց Նիկոլ Փաշինյանին, որպեսզի խուսափի Նոյեմբերի 9-ի համաձայնագրի նման համաձայնագիր ստորագրելուց, Սարգսյանն ասաց․ «Գործին տեղյակ մարդիկ հաստատում են, որ ես պատրաստ եմ եղել, մեր կարմիր գծերը չանցնելով, խնդրին լուծում տալ։ Իսկ այդ հեքիաթները պատմողներին ասեք, որ իրենք վատ հեքիաթասացներ են»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում