Ներքին 3 տարի առաջ - 19:56 07-03-2023

Արդյոք Սամվել Բաբայանը իրեն Ադրբեջանի քաղաքացի է համարում

Արցախի պաշտպանության բանակի նախկին նախարար Սամվել Բաբայանն ի պատասխան իրեն ուղղված մեղադրանքների, թե իր ծառայություններն է առաջարկում Ալիևին, հանդես եկավ հայտարարություններով, թե կողմ է, որ Արցախը Ադրբեջանի հետ բանակցի հավասար դիրքերից, բայց վերջին հարցազրույցներում, խոսելով Ադրբեջանի առաջ քաշած նոր պահանջի՝ Գորիս- Ստեփանակերտ ճանապարհին անցակետ տեղադրելու մասին, նշում է, որ մինչ այդ անցակետի տեղադրումը Ադրբեջանը նախ կարող է որպես բարի կամքի դրսևորում համաներում հայտարարել բոլոր այն արցախցիների նկատմամբ, ովքեր կռվել են իր դեմ։ Միայն թե համաներման մասին խոսելն ինքնին հակասում է հավասարը հավասարի հետ խոսելու բաբայանայան թեզին, քանի որ ամնիստիայի մասին խոսելը ենթադրում է, որ Բաբայանն իրեն ընկալում է, որպես Ադրբեջանի քաղաքացի։ Այս առաջին հայացքից անմեղ թվացող հայտարարությունը մի շարք իրավական ու բարոյական խնդիրներ է առաջ բերում։

Oragir.News-ի հետ զրույցում իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը, անդրադառնալով իրավական խնդիրներին, ասաց, որ Հայաստանի քաղաքացիների կամ այն անձանց նկատմամբ, ովքեր առհասարակ պատերազմի մասնակիցներ են, համաներում հայտարարելու հիմք չկա, քանի որ այդ մարդիկ չունեն իրավական կարգավիճակ, որպեսզի անհրաժեշտություն առաջանա իրավական առումով որևէ գործողություն կատարել։ Այսինքն, նրանց նկատմամբ դատական ակտը բացակայում է։

«Համաներում հայտարարվում է, բոլոր այն դեպքերում, երբ ունես դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ։ Լավագույն դեպքում, եթե քրեական գործ է հարուցվել, հետապնդում է հայտարարվել, որին հաջորդել է համաներման հայտարարությունը, իսկ դրա տակ մտնում է նաև այն հոդվածը, որի շրջանակներում անձին մեղադրանք են առաջադրել։ Բայց ամեն դեպքում՝ պետք է դատական նիստ կայանա, և դատական ակտ հրապարակվի։ Այս պարագայում, երբ ուղղակի քրեական գործ է հարուցվել և ուղղակի հայտարարվել է հետախուզման վերաբերյալ, հետախուզման մասին խոսք չի կարող լինել»։

Նա նաև ընդգծեց, որ այս հայտարարությունը մեկ այլ վտանգավոր ենթադրության հիմք է տալիս։ Մասնավորապես, եթե անգամ Արցախի 120 հազար բնակչից պայմանական ասած՝ 70 հազարը տղամարդիկ են, որևէ կերպ մասնակցել են Ադրբեջանի դեմ մղված պատերազմներից որևէ մեկին ու նրանց նկատմամբ քրեական հետախուզում է հայտարարվում, ապա ըստ Սամվել Բաբակյանի այս հայտարարության՝ Ադրբեջանը այդ մարդկանց անձնական տվյալներն այն աստիճան է տիրապետում, որ բոլորի նկատմամբ քերական հետապնդում ու հետախուզո՞ւմ հայտարարի։

«Եթե Սամվել Բաբայանը կարծում է, որ Ադրբեջանը նման տեղեկատվության է տիրապետում, ապա ի՞նչ քայլեր է նա ձեռնարկել, որ պարզվի, թե այդ տվյալները ինչպես են հայտնվել Ադրբեջանի մոտ։ Ի վերջո, եթե ես երթևեկեմ այդ տարածքով, թե երթևեկի Արցախի մեկ այլ՝ 32- ամյա տղամարդ, անձնագրի առումով դա նույնն է։ Նույն կապույտ անձնագիրն է՝ նույն բովանդակությամբ։ Ադրբեջանը որտեղի՞ց է տիրապետում այն տվյալներին՝ անձը մասնակցե՞լ է որևէ պատերազմի, թե ոչ, որտեղից գիտի՝ նա պատերազմի դաշտո՞ւմ է եղել, թե 44 օր Հայաստանում է եղել ու Կասկադում նստած՝ սուրճ է խմել։ Ադրբեջանը կարող է տիրապետել իր քաղաքացիների անձնական տվյալներին, հաշվի առնելով դավաճանությունների բազմահազար դեպքերը՝ չեմ բացառում, որ այդ տվյալներն ու տվյալների բազան փոխանցած լինեն Ադրբեջանի հատուկ ծառայություններին, բայց ուզում եմ հասկանալ, եթե Բաբայանը մտահոգություն ունի, որ այդ տվյալը հայտնվել է Ադրբեջանի մոտ, ի՞նչ գործողություն է կատարել, որ որևէ իրավական գործընթաց սկսվի․ օրինակ, հետաքննություն, ծառայողական քննություն կամ որևէ այլ գործողություն։ Միայն հիմար հայտարարություններ անելով չէ, նման հայտարարությունը բազմաթիվ այլ ենթադրության տեղիք է տալիս, եթե այդ հարցերի պատասխանները չունես, ու դրանք անում ես պարզապես ինչ- որ քաղաքական դիվիդենտ հավաքելու համար, ուրեմն այդ հայտարարությունները անատամ են»։

Հաջորդ հարցը, որ առաջանում է, այն է, թե եթե Արցախի իշխանությունները հայտարարել են, որ անցակետը տեղադրելու են միայն Արցախի իշխանությունները, ապա հիմա ինչո՞ւ է Բաբայանն արդեն մտովի ադրբեջանցիներին հանձնել անցակետ տեղադրելու իրավասությունը, որ մի հատ էլ այդտեղով անցնել-չանցնելու մասին է մտածում։

«Ուզում եմ հասկանալ՝ էդ թեզը հիմա դաշտ նետելու իմաստը, որն է։ Հիմա օվերտոնի պատուհա՞ն են բացում, որ մարդիկ ընտելանան այդ մտքի հետ, մտածեն նորմալ է, որ անցակետ են տեղադրելու, հիմա էլ քննարկում են արդեն այդ անցակետով անցնել-դառնալո՞ւ խնդիրը։ Իսկ ինչո՞ւ Սամվել Բաբայանը իր որևէ հարցազրույցում չի պահանջում, որ Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները։ Թող մի անգամ հորդորի Հաագայի դատարանի որոշումը կատարել, 2 շաբաթ է անցել այդ որոշումից, ըստ էության, Հաագայի դատարանը ուղիղ պարտադրել է բացել միջանցքը՝ առանց անցակետի տեղադրման։ Նույնաբովանդակ որոշում ունի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Թող մի հատ էլ հրապարակային պարտադրի այդ որոշումը կատարել, թե ինքն ամեն դեպքում սպասարկում է Ադրբեջանի շահը։ Եթե արդեն ամեն դեպքում պայմանավորվածություն կա, որ տեղադրելու են այդ անցակետը, թող բաց ու անկեղծ լինեն ժողովրդի հետ»։

Իրավաբանն հիշեցրեց, որ հայկական ճանապարհների վրա ադրբեջանական անցակետ տեղադրելու ու դրա հետևանքների մասին մենք արդեն գիտենք, քանի որ փորձ արդեն ունենք։ Խոսքը Գարիս-Կապան ճանապարհին տեղադրված անցակետի մասին է։

«Թե ինչ եղավ հետո, տեսել ենք։ Ճանապարհն առհասարակ դադարեց գործել, իրանական բեռնատարները դադարեցին անցնել-դառնալ այդ ճանապարհով բարձր հարկի պատճառով, ու ինչ-որ փուլում այդ անցակետի աշխատակիցներին փոխարինեցին Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները, արդյունքում, Հայաստանի իշխանությունները ստիպված կամ սեփական ցանկությամբ բացեցին այլընտրանքային ճանապարհ։ Հիմա նույն բանն անելու են Լաչինի միջանցքի հետ։ Կդնեն անցակետ, մեկ-երկու անգամ այդ անցակետով կանցնեն մարդիկ, հետո հարվածներ կլինեն մեքենաններին, ու կլինի այն, ինչ արդեն տեսել ենք։ Ես անցել եմ Ադրբեջանի կողմից ժամանակավոր շահագործման հանձնված ճանապարհով 3-4 անգամ, այնտեղ անքան վտանգավոր է, որ մեքենան ընթանում է, անցնում է իրենց կողմից գրավյալ տարածքից մի քանի մետր հեռավորության վրա, ու մի քանի քայլ է մնում, որ իրենք դուրս գան ու տանեն քեզ էլ, մեքենան էլ»։

Հայրապետյանի դիտարկմամբ՝ այս հայտարարություններով Սամվել Բաբայանը հիմա փորձում է մարդկանց ընտելացնել այն մտքի հետ, որ միևնույն է, անցակետն արդեն դրվելու է։

«Բաբայանը փորձում է ասել՝ հաշտվեք այդ մտքի հետ։ Ավելի լավ է՝ եկեք մի հատ էլ խնդրենք, որ մեզ համաներեն, որ ճանապարհով հանգիստ անցնենք-դառնանք։ Ես էլ չեմ խոսում գերիների մասին, որովհետև այլևս ոչ մեկը չի մտածում, որ կան գերիներ, որոնց պետք է վերադարձնել, մինչդեռ Ադրբեջանը դրա ուղիղ պարտավորությունն ունի։ Ավելի քան 3 տարի, ու Ադրբեջանը մատը մատին չի տալիս, որ վերադարձնի նրանց։ Էլ չեմ խոսում, որ սեպտեմբերյան պատերազմից հետո մենք դեռ ունենք դիակներ, իսկ Ադրբեջանը չի թողնում նրանց վերադարձնել։ Այսինքն, իրավականից բացի՝ նաև բարոյական բազմաթիվ հարցեր կան, սամվելբաբայաններն ու արայիկհարությունյանները դրանց մասին պիտի խոսեն»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»