«Ոռոգման ցանցի հետ կապված մտահոգությունները բարձրաձայնվում էին շատ ավելի վաղ: Մենք փաստացի էս ծրագրում ինքներս մեզ թույլ տվեցինք գնալ ու էդ մտահոգությունների արդյունքը տեսնել: էն ժամանակ որ ասում էինք՝ էս խողովակը չի աշխատելու, ասում էին՝ աշխատելու ա, մինչև որ ինչ-որ հատված տրաքեց, դա սարքեցին, հետո մի ուրիշ հատված տրաքեց: Ու այդպես այնքան, մինչև որ պարզվեց, որ ամբողջ խողովակաշարը «բռակ» ա»:
Այս մասին ասաց Ավինյանը ու բարկացած կարգադրեց խզել ընկերության հետ պայմանագիրը:
«Այստեղ եկար-բարակ մտածելու բան չկա: Այո՛, պետք ա խզել շտապ, ու այո՛, թող գնան սև ցուցակ, ու այ՛ո, հերի՛ք եղավ, կյանքներս կերան:
Պռոշյան-Պարոնյանը ամբողջ տարին քանդած թողեցին, Ազատությունն էլ ամիսը մի անգամ ֆանտան էր անում, որովհետև որոշել էին գնալ էժան տարբերակով: Խզել էդ պայմնանագիրը: Պիտի պատժվե՞ն էդ մարդիկ, թե չէ: Ինձ չի հետաքրքրում, խզե՛ք», - ասաց Ավինյանը: