Ուղիղ եթեր
Ներքին 51 րոպե առաջ - 12:38 26-10-2026

Այս արդյունքներով հպարտացող իշխանվորներն ի՞նչ էին ակնկալում, որ Կիրանցում ՔՊ-ն կպարտվի՞ ինքն իրեն. Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը արձագանքել է ՔՊ պատգամավորին․ «Իջևան խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել է ՔՊ-ն ու ևս մեկ անհայտ ուժ:

Կիրանցում ընտրելու իրավունք ունեցող 315 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 155-ը:
ՔՊ`136
Մյուս ուժը`17

Ուզում եմ հասկանալ այս արդյունքներով հպարտացող իշխանվորներն ու նրանց արբանյակներն ինչ էին ակնկալում, որ Կիրանցում ՔՊ-ն կպարտվի՞ ինքն իրեն:

Իսկ այս աղջիկա դեպքում չեմ հասկանում ընդհանրապես մտերիմ մարդիկ չկան, որ իրեն արգելեն խոսել ու գրել: Վստահեցնում եմ, իր համար այդպես ավելի լավ կլինի»:

Ամենից շատ դիտված