Արտաքին 3 տարի առաջ - 17:08 23-01-2023

Եթե Թուրքիայում ընտրություններն արդար անցնեն, Էրդողանը կպարտվի. The Economist

Եթե Թուրքիայում կայանալիք ընտրություններն արդար անցնեն, ապա գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կպարվի։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Economist պարբերականը՝ անդրադառնալով այս տարի Թուրքիայում կայանալիք համապետական ընտրություններին։

Պարբերականն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Էրդողանը չորս ամսից կարող է կորցնել նախագահի պաշտոնը, եթե ընտրությունները քիչ թե շատ արդար անցնեն, իսկ ընդդիմությունը միավորվի իր ամենահայտնի թեկնածուի շուրջ։

Հաղորդվում է, որ ներկայումս Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը բավականին լարված է։ Էրդողանի հիմնական մրցակիցը համարվում է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով դատապարտվել է ազատազրկման և քաղաքական գործունեության արգելքի և ներկայումս վիճարկում է դատարանի կայացրած որոշումը։ Բացի Իմամօղլուից Էրդողանին հաղթելու բարձր հնարավորություններ ունի նաև Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը, վերջիններիս՝ Հանրապետական-ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ինչպես նաև ազգայնական Լավ կուսակցության նախագահ Մերալ Աքշեները։

Պարբերականը Թուրքիայի դրոշի ֆոնին պատկերել է Էրդողանի ուրվագիծը՝ «Թուրքիայի մոտեցող դիկտատուրան» գլխագրով: Նշվում է, որ դրսից նայողները պետք է ուշադրություն դարձնեն Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններին, որոնք Էրդողանի խոսքերով կանցկացվեն մայիսի 14-ին։ «Գնալով անհավասարակշիռ դարձող նախագահի օրոք երկիրը աղետի եզրին է հասել: Ընտրություններին ընդառաջ Էրդողանի գործողությունները առանց այդ էլ թերի ժողովվրադավարություն ունեցող երկիրը կարող են տանել դեպի բռնապետություն»,- ասվում է հոդվածում։

Հոդվածն անդրադառնում է նաև Էրդողանի կառավարման սկզբնական տարիներին նրա վարած քաղաքական գծի աստիճանական փոփոխությանը: Նշվում է, որ 2003-ին ու հաջորդող մի քանի տարիներին Թուրքիայում տնտեսական կայունություն հաստատվեց, գեներալներին արգելվեց խառնվել քաղաքականությանը և քրդերի հետ երկխոսություն սկսվեց: Պարբերականը շեշտում է՝ Էրդողանը որքան երկար մնաց իշխանության ղեկին իշխանության ղեկին,այնքան ավելի ավտոկրատ է դառնում։

«Տասնմեկ տարի վարչապետ լինելուց հետո նա ընտրվեց նախագահ և նախկինում թույլ այս պաշտոնը սկսեց վերածել բռնաճնշումների պաշտոնի։ 2016-ի հեղաշրջման փորձից հետո տասնյակ հազարավոր մարդիկ պաշտոնանկ արվեցին կամ ձերբակալվեցին»,- ասվում է հոդվածում:

Բացի այդ հոդվածում նշվել է, որ Էրդողանը ներկայումս հաստատուն կերպով իր վերահսկողության տակ է վերցրել պետական բոլոր ինստիտուտները, քայքայել հավասարակշռման և վերահսկման մեխանիզմները, լրատվամիջոցների մեծ մասը վերածել պետական ​​քարոզչության գործիքի ու փաստացի գրաքննում է ինտերնետը:

Հրապարակման համաձայն՝ վերջինս բանտարկել է բազմաթիվ քննադատների, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդներին ու վերացրել է իր մրցակիցներին անգամ իր գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցության ներսում: «Մոտենում է իր իշխանության երրորդ տասնամյակը, և նա նստած է մեծ պալատում և հրաման է տալիս պալատականներին, ովքեր չեն համարձակվում ասել նրան, երբ նա սխալ է գործում: Նրա տարօրինակ համոզմունքները արագորեն դառնում են հանրային քաղաքականություն»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում