Ուղիղ եթեր
Փաշինյանը կպարտվի, եթե բռնությունը վերանա մանկապարտեզում 
copy image url

Փաշինյանը կպարտվի, եթե բռնությունը վերանա մանկապարտեզում 

Միտք Ներքին 5 ժամ առաջ - 14:00 14-05-2025
Մարդկային հարաբերություններում բռնության դրսևորումներից ամենասարսափելին, ամենանողկալին երեխաների հանդեպ բռնությունն է։ Ինչո՞ւ են այդպիսի դեպքերը շարունակ կրկնվում։

ԱԺ մայիսի 13-ի նիստում ՀՀ ՄԻՊ-ի՝ 2024-ի գործունեության մասին հաղորդման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն է անդրադարձել խնդրին։ «Ահազանգում եմ և բավականին անհանգստացած եմ համայնքային մանկապարտեզներում բռնության դեպքերով և գիտեմ, որ լուծումներ փնտրում եք»,- ասել է ՔՊ-ական պատգամավորն ու հավելել,- «Ինձ համար առանցքային է, որ պետության հետ հարաբերվելիս երեխան բռնություն չտեսնի, որովհետև այս բռնությունն է, որ հետագայում նրա մոտ ինստիտուցիոնալ հիշողություն է ձևավորում, որ մարդ-պետություն հարաբերությունները կառուցվում են բռնությամբ»:

Ուշագրավ շեշտադրում կա այս խոսքի վերջին տողում։ Այն հիմք է տալիս ենթադրելու, որ եթե մանկապարտեզներում բռնությունը վերանա, ապա մարդու մոտ կևձավորի աշխարհայացք, որտեղ պետությունը չի ասոցիացվի բռնության հետ, իսկ մարդ-պետություն հարաբերությունները չեն կառուցվի բռնությամբ։

Իրոք, ի՞նչ կլինի, եթե Հայաստանի մանկապարտեզներում բռնությունը վերանա։

Ժողովրդավարական հասարակության նպատակներից է ազատ անհատի ձևավորումը։ Բռնությունը ազատ անհատին հպատակ դարձնելու գործիքն է։ Դժվար է ազատ անհատին մանիպուլացնելը, վախեցնելը։ Ազատ անհատն ազատ ընտրություն է կատարում՝ հիմնված արժեքների, սկզբունքների, համոզմունքների, գաղափարների վրա։ Ժողովրդավարական հասարակության սյունն ազատ անհատն է, որին սպանելը ավտորիտար համակարգերի առաջնային խնդիրն է։ Օրինակ՝ խորհրդային բռնազավթման տարիներին ազատ անհատը որակվում էր ժողովրդի թշնամի, հալածվում, սպանվում։ Եթե ՀՀ-ում բռնությունը վերանա, ՀՀ-ն կդառնա իրապես ազատ, անկախ, ժողովրդավարական պետություն, իրապես կձևավորվի քաղաքացիական հասարակություն։

Իրավապաշտպանները փաստում են, որ Փաշինյանի օրոք շատացել են բռնության դեպքերը, խոշտանգումներն իրավապահ մարմիններում։ Սոցհարթակներում ատելություն է գեներացվում լրագրողների հասցեին։ ՔՊ որոշ համակիրներ պահանջում են, որ իրավապահների կողմից բռնություններն ավելի խիստ լինեն։

ՔՊ-ական այս ատելությունը չար պտուղներ է տալիս։ Եվ այդ օրինաչափ է։ Երկու շաբաթ առաջ Նոր Նորքի թաղապետարանում բռնություն կիրառած պաշտոնյան պաշտոնավարում է։ Բռնություն կիրառող պաշտոնյաներին, իրավապահներին պատասխանատվության ենթարկելու դեպքերը շատ չեն, ինչից առիթավորվում են մյուսներն, այդ թվում՝ մանկապարտեզի աշխատողն ու ավելի անկաշկանդ են բռնություն կիրառում։ Հանրությունը ևս խիստ չի վերաբերվում այսպիսի դեպքերին։ Տպավորություն է, թե ՔՊ-ն ու նրա ընտրողներն արդարացնում են բռնությունը։ Ավելին՝ ասում են, թե ՔՊ-ականները սնվում, կշտանում են բռնության քարոզով։ Այս համապատկերում հաճելիորեն զարմանալի է պատգամավոր Սոնա Ղազարյանի անհանգստությունը մանկապարտեզներում բռնության դեպքերի կապակցությամբ, որոնք նույն ատելության չար պտուղներն են։

ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի ահազանգն ու անհագստությունը հույս են ներշնչում, որ ՔՊ-ն ու նրա դրածո ՄԻՊ-ը բռնության կանխման ուղղությամբ արմատական քայլեր են կատարելու առաջիկայում։ Դրանք, սակայն, ՔՊ-ի համար ինքնասպանության նման բան կլինեն։ Եթե բռնությունը վերանա մանկապարտեզում, ապա այն կվերանա նաև ընտանիքում, հետո հանրային հարաբերություններում, վերջում էլ իրավապահ մարմիններում։ Սոցիալ վարքաբանությունը կփոխվի, ազատ անհատները կշատանան, նրանց համար նպաստավոր պայմաններ կստեղծվեն։ Այստեղ հարկ է կրկին հիշեցնել, որ ազատ ահնատը չի ենթարկվում էժան մանիպուլյացիայի, չի վախենում ատելության խոսքից կամ բռնության սպառնալիքներից, որոնք բնորոշ են ՔՊ-ին։

Կարճ ասած՝ ենթադրելի է, որ մանկապարտեզում բռնության վերացումը մուլտիպլիկատիվ էֆեկտով կհանգեցնի Փաշինյանի պարտությանը, քանի որ ազատ ընտրողը ատելություն ու բռնություն քարոզողին, բռնությամբ սնվող, բավարարվողին չի ընտրի։ Հետևապես՝ ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի անկեղծ անհանգստությունը մանկապատեզում բռնության դեպքերի վերաբերյալ հիմք է ենթադրելու, որ ՔՊ-ն մտադիր է պարտվել ԱԺ առաջիկա ընտրություններում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

00:10 Լևոն XIV պապը կեսարացի հայ Սեդրակ Բարսեղյանի թոռն է. Կոմիտաս վարդապետ Հովնանյան
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
22:23 Հոսանքազրկվելու պատճառով Գումի շուկայում հարյուրավոր կգ ձկներ են սատկել՝ պատճառելով միլիոնների վնաս
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
12:43 Որ երկրներն անցան «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ
21:26 Պատերն ու պարիսպը քանդեցին, բողբոջած ծառերը կտրեցին, հմի էլ հողամասս ձեռքիցս կխլեն. արթիկցի
20:30 Ինչի պիտի հարուստը 20 մլն տա ու բանակից ազատվի, դա շատ վատ բան է․ հարցում
09:36 Ողբերգական դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Հրազդան գետն ընկած երիտասարդի մարմինը․ հայտնի է ինքնությունը
23:04 Արթիկում ոչնչացնում են բողբոջած ծառերը. տեսանյութ