Մամուլ 3 տարի առաջ - 08:27 07-03-2023

Սարգսյանների ընտանիքին գծերից գցում են․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ, վարչապետի որոշմամբ, աշխատանքից ազատվել են Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 3 տեղակալները՝ Արթուր Շատվորյանը, Նարեկ Հայրապետյանը, Գարիկ Սարոյանը։ ՍԱՏՄ-ից անհեթեթ բացատրություն են տալիս, թե հունվարի 27-ին աշխատանքից ազատված ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ նրա 3 տեղակալներն ինքնաբերաբար դարձել են պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարներ, նրանք պետք է վերանշանակվեին, իսկ ՍԱՏՄ նոր պետ Արմեն Հայրապետյանը որոշել է հին տեղակալների հետ չաշխատել՝ նրանց չի վերանշանակել։

Նշենք, որ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներին նշանակում եւ պաշտոնից ազատում է ՀՀ վարչապետը, հետեւաբար նա կարող էր վերանշանակել 3 տեղակալներին, սակայն դա չի արել։ Ընդ որում, ուշագրավն այն է, որ տեղակալներից մեկը՝ Արթուր Շատվորյանը, վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանի եւ Շիշ բռնող պատգամավոր Հայկ Սարգսյանի քրոջ ամուսինն է։

Նա էր համակարգում 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանի պաշտպանությունը կառավարական ամառանոցներում՝ կոորդինացնելով Հեղափոխության պահապանների աշխատանքը։ Ուշագրավ է, որ Սարգսյանների ընտանիքը կամաց դուրս է մղվում Փաշինյանի մտերիմների շրջանակից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:23 Ողբերգական դեպք՝ Երևանում. աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է
23:18 Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի օրն ու մրցակիցը
23:39 Սյունիքն Իրանի համար այլևս սեփական աշխարհաքաղաքական անվտանգության կարմիր գիծ է. Այվազյան
23:02 Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հիշատակել է Փաշինյանին և Ալիևին
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
23:56 Ադրբեջանական կողմը հետաձգել է հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը Երևանում
22:18 Ախուրյանի ՏԻՄ ընտրություններում իշխանությունը մրցակից չունի
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
22:35 Ադրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights Watch