Ներքին 3 տարի առաջ - 21:07 06-03-2023

Ձերբակալել են Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետին․ shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություներով՝ երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Աճառյան փողոցի թիվ 20 հասցեի մոտից, մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով, Porsche մակնիշի ավտոմեքենայով ոստիկանության Ավանի բաժանմունք են տեղափոխել Երևան քաղաքի մի բնակչի։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Porsche-ի վարորդը կասկածվում է նշված ավտոմեքենայի սրահում վիճաբանության ժամանակ ուղևորի մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելու մեջ։

Porsche-ի վարորդը եղել է 27-ամյա Մուրադ Կարապետյանը, իսկ տուժած քաղաքացին՝ Երևանի բնակիչ 23-ամյա Ա․Վ․-ն։

Մ․ Կարապետյանը ներկայացել է, որ ինքն աշխատում է Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ, իսկ տուժած քաղաքացին հայտնել է, որ ինքը Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի վաճառքի մենեջեր է։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը