Ներքին 3 տարի առաջ - 17:52 03-03-2023

Չինարեցիները շատ հեռու են «պոլիտիկայից»․ համայնքի ղեկավար

«Արտառոց որևէ բան չկա, մենք ամուր մարդիկ ենք ու ամուր պահում ենք սահմանը»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չինարի սահմանային համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ տավուշեցիները չեն տրվում քաղաքական խոսակցություններին, իրենց հողը և տունն են պահում․ «Գարունքացել է, մտել են բախչեքը, խաղողի վազ են կտրում, ձևավորում, ծառատունկ են անում։ Էսօր եղանակը լավը չի, բայց արդեն մեկ շաբաթ է գործ են անում։ Մենք մեր հողի, մեր գործի տերն ենք ու մեր աշխարհը անառիկ է»,- ասում է համայնքի ղեկավարը։

Սաղոյանի խոսքով՝ չինարեցիները շատ հեռու են «պոլիտիկայից»։

Ասում է․ «Պատերազմ թող չլինի, աշխատենք ու մեր օջախը շենացնենք, եթե մեզ վրա գան՝ դեմները կառնենք ցանկացած գնով»։

Արցախի շրջափակման համար ցավ են ապրում, եթե հնարավոր լիներ կօգնեին։ Համայնքի ղեկավարը ասում է՝ մի ամբողջական ենք բոլորս ու չենք մասնատվելու։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը

Ձեզ գուցե հետաքրքրի