Մամուլ 3 տարի առաջ - 08:32 03-03-2023

Աթոռին կառչած իշխանությունները․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Այն, որ Հայաստանի իշխանությունները չունեն պատասխանատվություն ընտրողների առջեւ, ապացուցվել է բազմիցս: Հատկապես 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցող գործընթացները ցույց տվեցին, որ նրանք նաեւ ատամներով կառչած են իշխանությանը, այնինչ եվրոպական երկրներում նախարարներն ու անգամ երկրի ղեկավարը կարող է հրաժարական տալ անգամ ամենափոքր սխալի դեպքում: Խոսենք փաստերով. Հունաստանի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Կոստաս Կարամանլիսը հրաժարական է տվել երկաթուղային վթարից հետո, որի հետեւանքով բազմաթիվ զոհեր են եղել՝ հայտարարելով, որ իր վրա է վերցնում տեղի ունեցածի քաղաքական պատասխանատվությունը։ Խոսքը Լարիսա քաղաքից ոչ հեռու՝ նույն գծի վրա գտնվող բեռնատար եւ մարդատար գնացքների ճակատային բախման մասին է։

Հրշեջ ծառայության վերջին տվյալներով՝ զոհվել է 36 մարդ, վիրավորվել՝ 130-ը: Նկատենք՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը ունեցել է գրեթե 5 հազար զոհ, 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա իրադարձություններից հետո ունեցանք 201 զինծառայողի կորուստ: Ընդամենը վերջերս՝ հունվարի 19-ին, Ազատ գյուղի զորամասի հրդեհին էլ զոհ գնաց 15 զինծառայող: Այս եւ այլ ողբերգական դեպքերից հետո իշխանության վերջին օղակներում գտնվող անձինք եւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել եւ շարունակում է պաշտոնավարել, չնայած մշտապես հայտարարում է, թե կրում է այդ դեպքերի պատասխանատվությունն ու մեղավորությունը:

«Եվ ես չեմ պատրաստվում փախչել պատասխանատվությունից, որովհետեւ ես պատասխանատու եմ ոչ միայն նրա համար, ինչը որ մինչ այս պահն է տեղի ունեցել, այլեւ նրա համար, ինչը որ սրանից հետո է տեղի ունենալու, ու ես այդ պատասխանատվությունը պատրաստվում եմ կրել մինչեւ այն պահը, երբ իշխանության տերը կորոշի, որ ես այդ պատասխանատվության հետ գործ չունեմ այլեւս»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Որքան էլ Փաշինյանը հայտարարի, թե ժողովուրդն է ընտրում, եւ այդ պատճառով չի հեռանում, փաստ է մեկ բան՝ նա կառչած է իր աթոռից»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
10:56 Արգենտինայում տեղադրվել է Լիոնել Մեսսիի 26 մետրանոց հուշարձանը
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
13:52 Վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ