Մամուլ 3 տարի առաջ - 08:16 01-03-2023

Ինչու է Անդրանիկ Քոչարյանը երթևեկում օպերատիվ արտոնյալ պետհամարանիշներով․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երթեւեկում է օպերատիվ համարանիշներով: «Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը ֆիքսել է Քոչարյանին խորհրդարան աշխատանքի գալիս ինչ-որ կասկածելի խառը համարանիշի համարանիշներով ԱԺ ծառայողական ավտոմեքնայով: Դրանք ամենևին ԱԺ բալանսում գտնվող համարանիշներ չեն. պարզվեց՝ այլ ուժայիններին են պատկանում:

Պարզվում է՝ այն օպերատիվ պետհամարանիշ է, որը ենթադրում է անխափան երթեւեկություն, այսինքն՝ վարորդը կարող է ավտոմեքենան արագ վարել, հոծ գիծ հատել, երկրորդ շարքով կանգնել եւ այլն, բայց չտուգանվել, քանի որ տեսախցիկներն օպերատիվ պետհամարանիշների խախտումները չեն գրանցում, այլ դրանք հիմնավորում են իբրեւ ծառայողական անհրաժեշտություն:

Ստացվում է՝ Անդրանիկ Քոչարյանն իրեն արտոնյալի կարգավիճակ է վերապահել, հատուկ պետհամարանիշով մեքենայով է շրջում, որպեսզի պատասխանատվության չենթարկվի: Ի դեպ, պատգամավորին օպերատիվ համարանիշ ունենալու իրավունք տրված չէ. այն ունենալու իրավունք ունեն միայն օպերատիվ աշխատողները՝ ոստիկաններ, քննիչներ, ԱԱԾ աշխատակիցներ եւ այլն:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեց՝ ով է տրամադրել օպերատիվ պետհամարանիշները իրեն, սակայն պատգամավորը հերքեց «անհերքելին»՝ ասելով, թե չունի օպերատիվ համարանիշ:

Հիշեցնենք, որ նախկինում, երբ Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, կամ այլ օդիոզ դեմքեր ՊՆ համարանիշներով էին շրջում, Նիկոլ Փաշինյանն ու հեղափոխական թիմը կոկորդ էին պատռում, թե արտոնյալներ չպիտի լինեն: Հիմա հարց՝ ո՞վ, ինչո՞ւ եւ ո՞ւմ միջնորդությամբ է Անդրանիկ Քոչարյանին «չնկարվող» համարներ տրամադրել: «Ժողովուրդ» օրաթերթը սա պարզելու համար գրավոր հարցում է ուղարկել Ոստիկանություն, որտեղից դեռ չեն պատասխանել մեր հարցմանը: Ոստիկանության պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք, միայն հավելենք, որ որեւէ օրենքով նախատեսված չէ, որ պատգամավորը կարող է օպերատիվ համարանիշներ ունենալ. դա օրինախախտում է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավորներից էլի կան մի քանիսը, որոնք երթեւեկում են օպերատիվ համարանիշներով. նրանց կանդրադառնանք առաջիկայում»:

Ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»

Ձեզ գուցե հետաքրքրի