Արտաքին 3 տարի առաջ - 16:30 28-02-2023

Լավրովը հերթական անգամ Արցախի օկուպացված տարածքներն ադրբեջանական է անվանում և պատրաստակամություն հայտնում աջակցել դրանց վերականգնմանը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հերթական անգամ Արցախի Հանրապետության՝ 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացված տարածքներն ադրբեջանական է անվանել և պատրաստակամություն հայտնել աջակցել դրանց վերականգնման աշխատանքներին։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Լավրովն ասել է Բաքվում՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ռուս տնտեսական օպերատորները պատրաստ են շարունակել ներգրավվել ադրբեջանական տարածքների հետ հակամարտային վերականգնման գործում»,- հայտարարել է Լավրովը։

Ռուսաստանի արտգործնախարարն իր խոսքում հիշեցրել է, որ ռուս-ադրբեջանական դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրումից անցել է մեկ տարի։ Նրա խոսքով՝ նախորդ տարի Մոսկվայում այս հռչակագրի ստորագրմամբ երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը երկկողմ հարաբերությունների նոր որակ են արձանագրել։

Լավրովը միևնույն ժամանակ հռչակագիրը որակել է որպես պատմական փաստաթուղթ։ «Մենք կասկած չունենք՝ կա ընդհանուր ըմբռնում, որ երկու երկրների միջև դաշնակցային համագործակցության խորացումը կարևոր կայունացնող դեր կխաղա տարածաշրջանային հարցերում»,- ասել է նա։

Վերջինս հավելել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը հանդես են եկել մեգանախագծերի իրականացման միջոցով գործնական համագործակցության հետագա զարգացման օգտին։ Լավրովն այս նախագծերի շարքում հիշատակել է մասնավորապես «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանում այլ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Լավրովը փետրվարի սկզբին «Россия 24» հեռուստաալիքին և РИА Новости» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում պնդել էր, թե, իբր, Հայաստանն այսպես կոչված օկուպացրել էր «Ադրբեջանի յոթ շրջանները», իսկ Ադրբեջանը «վերադարձրել է այն տարածքները, որոնք իրեն են պատկանում»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի