Արտաքին 3 տարի առաջ - 21:00 08-03-2023

Բայրամովը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է իրավիճակը սրելու և խաղաղության վերականգնմանը խոչընդոտելու մեջ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հումանիտար և մշակութային ոլորտներում Ադրբեջանի և Ռուսաստանի համագործակցության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային հումանիտար նախագծերի իրականացումը։

Հանդիպման ընթացքում Բայրամովը տեղեկացրել է հետհակամարտային շրջանում Ադրբեջանի խաղաղապահ ջանքերի, ինչպես նաև իրականացվող վերականգնողական աշխատանքների մասին։ Վերջինս հերթական անգամ մեղադրել է հայկական կողմին, թե, իբր, «հայկական կողմի օրեցօր աճող սադրանքները, բանակցություններում Հայաստանի կողմից ստեղծված խոչընդոտները, իրավիճակի սրմանն ուղղված քայլերը» խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը։

Միխայիլ Շվիդկոյն իր խոսքում նշել է, որ Ադրբեջանը մուլտիկուլտուրալիզմի տարածք է։ Վերջինս պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի հետ ծրագրեր իրականացնել մշակութային և հումանիտար ոլորտներում։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակվել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում

Ձեզ գուցե հետաքրքրի