Երևան +27°
Ուղիղ եթեր
Խոսք Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:59 28-02-2023

ՀՀ-ը չի կարող կնքել որևէ պայմանագիր, որևէ փաստաթուղթ, որտեղ նշված կլինի, որ Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս


Քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը մամլո ասուլիսի ընթացքում առանձնացնելով հինգ կետ ասաց․

« 1. Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ավելին Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է։ Ցանկացած միջազգային ատյանում, քաղաքական պլատֆորմում մեր «պահանջատիրական» ասելիքը, անձնագիրը պետք է ունենա այս խոշոր վերնագիրը՝ «Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և Արցախը կայացած պետություն է»։ Մասնագետները ամբողջությամբ ներկայացրեցին բոլոր իրավական հիմնավորումները և այդտեղ շատ հստակ խնդիր կար, որ խորհրդային Ադրբեջանը փորձել է ուշադրությունը շեղել ընդհանրապես և մինչև 88 թվական, մինչև Արցախյան վերազարթոնքը փորձել է բոլոր իրավական հնարավոր միջոցներով այնպիսի տպավորություն ստեղծել, որ Արցախը ի սկզբանե եղել է Ադրբեջանի կազմում, սակայն բոլոր միջազգային փաստաթղթերը ցույց են տալիս, բր Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Սա մեր քաղաքական մեսինջինգի առաջին գլխավոր թեզն է, որը մենք ւարտավոր են բոլոր հնարավոր պլատֆորմներում, հարթակներում առաջ տանել»։

Աբրահամ Գասպարյանն ասաց, որ 1918 թվականից սկսած, մինչև 1991 թվականի դեկտեմբերի 10-ը, գրեթե մեկդարյա պայքարի ընթացքում իրավականորեն Արցախը անխոցելի է՝ չլինելով անկախ Ադրբեջանի կազմում. սա ընդունում ենք որպես սկզբունք։

«Միջազգային հանրությունը երբեք իրավաքաղաքական դիրքորոշում չի հայտնել առ այն, որ Արցախը ենթարկվել է օկուպացիայի Հայաստանի կողմից։ Կամ քաղաքական նարատիվները, որո գործող իշխանությունը ընդհանրապես նետում է ասպարեզ և նրան սպասարկող լրատվամիջոցները անընդհատ փորձում են պրոպագանդել այն, որ «ինչ է եղել որ, Արցախը թող մնա Ադրբեջանի կազմում»։ Չկա այդպիսի բան։ Միջազգային հանրությունը երբեք ու երբեք Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում և Հայաստանին ագրեսոր պետություն չի անվանել։

2. Արցախի հարցը հայության գոյութենական խնդիրների փաթեթից դուրս են դիտարկում։ Այստեղ չկա Արցախի խնդիր, չկա առանձին վերցրած Հայաստանի խնդիր։ Մեր տարածաշրջանում գոյություն ունի հայկական լինելիության, հայկական էքզիստենցիալ գոյության խնդիր։ Ադրբեջանի վերջին 100 տարվա ընթացքում իր տարածքային էթնոքաղաքական նկրտումները Հայաստանի նկատմամբ երբեք չի դադարեցրել։

3. ԱՀ միջազգային ճանաչման քաղաքական-դիվանագիտական հնարավորությունները սպառված չեն։ 30 տարի հետո կոնֆլիկտող երկու կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը Մինսկյան միջազգայնորեն ճանաչված միակ մանդատակիր կառույցի շրջանակումբանակցել են տարբեր բանաձևերի շուրջ, տարբեր սկզբունքների շուրջ, տարբեր միջազգային կոնվենցիաների հիվանավորությամբ, բացառությամբ Ալմաաթիի պայմանագրի կամ համաձայնագրի, որով ազդարարվում է անկախ պետությունների համագործածության ԱՊՀ-ի ստեղծումը։

Հայաստանում ոչ մի իշխանություն երբեք ու երբեք գզրոցներից այդ համաձայնագրի անգամ հիշատակումը չի արել, թեև տարբեր դիվանագիտական փաստաթղթերի զեկույզները ցույց է տալիս, որ թերևս 15, 16 թվականից ադրբեջանական շրջանակները միշտ շահագրգռված են եղել Հայաստանում քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կամ այդ անվամբ հանդես եկող տարբեր կազմակերպությունների միջոցով քարոզչական դաշտ նետել, որ կա նաև այսպիսի փաստաթուղթ, որի շուրջ էլ կարելի է բանակցել, այնինչ Հայաստանի ոչ մի իշխանություն միջազգային կոնվեցիոնալ դաշտում այդ փաստաթուղթը առաջ չի բերել։

Հայաստանի գործող իշխանությունը և իրեն սպասարկող քաղաքական և քարոզչական հարճերը միտումնավոր անտեսում են այս փաստերը։ ՀՀ Գերագույն խորհրդի 92 թվականի հունիսի իր հայտնի որոշմամբ, նաև հուլիսի 8-ի իր հայտնի որոշմամբ՝ ընդունել է հստակ բանաձև՝ ՀՀ-ը չի կարող կնքել որևէ պայմանագիր, որևէ փաստաթուղթ, որտեղ նշված կլինի, որ Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս։ Սրանք այն կարևոր թեզերն են, որոնք միտումնավոր դաշտից դուրս են թողնվում և գործող իշխանությունները մոլորեցնում են։ Համաժողովը նորից վերահաստատեց 92 թվականի Ալմաաթիի հռչակագրի վավերացման վերաբերյալ Հայաստանի Գերագույն խորհրդի հստակ վերապահումը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
08:35 Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. Փաստ
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
20:30 3-րդ բանակային կորպուսը նահանջի հրաման չի կատարի, եթե ազգային պահանջ լինի․ Սուրեն Պետրոսյան
19:00 Ինչու Փաշինյանի օրոք համաբանակային զորավարժություն չի եղել. ԳՇ նախկին պետի կարծիքը
22:30 Արցախը հանձնեցի, թողեք Հայաստանը փրկեմ․ Նիկոլ Փաշինյանի «արժանապատվությունը»