Փաշինյանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր, որով Արցախը Ադրբեջանի մաս կճանաչվի. 5165
copy image url

Փաշինյանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր, որով Արցախը Ադրբեջանի մաս կճանաչվի. 5165

Ներքին 3 տարի առաջ - 16:32 07-04-2022
«5165» շարժումը հայտարարություն է արել Փաշինյան-Միշել-Ալիև բրյուսելյան հանդիպման արդյունքների վերաբերյալ.

«Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 2022թ․ ապրիլի 6-ին Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն հանձնարարել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին աշխատել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա։ Թե՛ Շառլ Միշելի հետ հանդիպման, թե՛ եռակողմ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է հումանիտար խնդիրներ, սակայն որևէ ակնարկ անգամ չկար Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման առնչությամբ։

Սույն հանդիպման հայտարարության մեջ չկա նաև որևէ անդրադարձ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի սկզբունքներին կողմերի հավատարմության վերաբերյալ։ Ավելին, պաշտոնական հաղորդագրության մեջ խոսք անգամ չկար Լեռնային Ղարաբաղի մասին։ Սա, նշանակում է հետևյալը․

· Փաստացի խաղաղության պայմանագիրը հիմնված է լինելու Ադրբեջանի կողմից առաջադրված 5 սկզբունքների վրա։

· Նիկոլ Փաշինյանը միանում է Իլհամ Ալիևի երկարամյա ջանքերին՝ կազմալուծելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, վիժեցնելու կարգավորման 30-ամյա գործընթացը և փոշիացնելու հայ դիվանագիտության գործադրած երկարամյա ջանքերը։

· Հայաստանի գործող իշխանությունը ենթարկվում է ադրբեջանական օրակարգին՝ մոռացության տալով Արցախը և Արցախի ժողովրդի իրավունքները։

Ելնելով վերոնշյալից և դատելով այն փաստից, որ Արցախն ընդհանրապես հիշատակված չէ հանդիպման վերաբերյալ հաղորդագրության մեջ, որ հայկական կողմը ընդհանրապես չի ակնարկում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մասին, իսկ Ադրբեջանն էլ չի խմբագրել իր դիրքորոշումը Արցախի հարցի «գոյություն չունենալու» մասին, պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության այնպիսի պայմանագիր, որը նախատեսում է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Հանրապետության գործող վարչապետի կողմից Արցախի հարցում միակողմանիորեն զիջումների գնալու այս կործանարար ուղեգիծը ևս մեկ անգամ պահանջում է հանրային համախմբում հանուն Արցախի փրկության, Հայաստանի անվտանգության և ազգային արժանապատվության։Չպետք է թույլ տալ Նիկոլ Փաշինյանին՝ տնօրինելու Արցախի ճակատագիրը։ Արցախն ինքնորոշվել միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին համապատասխան։ Արցախում՝ իրենց պատմական հայրենիքում, ապրում են մեր բազմահազար հայրենակիցները։

Ուստի 5165 շարժումը ևս մեկ անգամ վերահաստատում է իր պահանջը ՀՀ Ազգային Ժողովից՝ վիժեցնել Արցախի հանձնման և հայաթափման գործընթացը՝ ճանաչելով Արցախի անկախությունը և աշխատանքներ սկսելով նրա միջազգային ճանաչման ուղղությամբ»։

Ամենից շատ դիտված

15:30 Սամվել Ալեքսանյանի ազգականի ՍՊԸ-ում ոտքը վնասած աշխատակցին տարել են «Աստղիկ» ԲԿ, ապա աշխատավարձից պահել են
17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
15:15 Վարդան Ղուկասյանը կձերբակալվի՞․ «մեր Սարիկ»-ը սպառնում է
13:15 Նոր, հզոր զենք. փակում եք աչքերը, և էսկալացիա ու պատերազմ չեն լինում 
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
12:52 Ավտոբուսի վարորդը ստիպողաբար իջեցրել է ուղևորին՝ կամաց վարելու կոչի համար. Արմենակ Դանիելյան
12:27 Գոռգոռոցներ, լեզվակռիվ՝ Արցախի ներկայացուցչության դիմաց․ ինչ է կատարվում
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է