Ուղիղ եթեր
Ներքին Խոսք Տեսանյութ 1 տարի առաջ - 12:57 28-02-2023

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն աջակցելը ՀՀ իշխանությունների սահմանադրական պատասխանատվությունն է

«Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը «Համախմբում» շարժման ասուլիսի ընթացքում կարդաց «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի կազմակերպիչների հայտարարությունը․

«Մենք, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ, 2023 թվականի փետրվարի 24-ին և 25-ին Երևանում տեղի ունեցած «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական հանձնաժողովի համակազմակերպիչներս, հիմք ընդունելով համաժողովի ակադեմիական զեկույցներում և գործնական ելույթներում տեղ գտած գաղափարները, փաստարկները և գիտական հիմնավորումները արձանագրում ենք.

1. Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ավելին՝ Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է։ Պատմականորեն Լեռնային Ղարաբաղը հազարամյակներով եղել է հայկական տարածք, իսկ 1918-20 թվականներին, երբ Ադրբեջանը առաջին անգամ իր նկրտումներն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի տարածքների նկատմամբ, միջազգային բոլոր զեկույցներում այն աներկբայորեն ճանաչվել է որպես հայերով բնակեցված տարածք և միայն խորհրդային կարգերի հաստատումից հետո ներքին վարչատարածքային բաժանմամբ՝ բռնակցվել է խորհրդային Ադրբեջանին՝ նույնիսկ այդ պայմաններում ունենալով ինքնավար մարզի կարգավիճակ։ Արցախի անկախացման հիմքում ընկած խորհրդային օրենքները համապատասխանել են միջազգային իրավունքի նորմերի՝ ընձեռելով ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունք։ Արցախի անկախացման փաստական հիմքեր եղել են ոչ միայն Արցախի էթնիկ, տարածքային, սոցիալ-մշակութային, տնտեսական, պատմական ինքնուրույնությունը, այլև առաջին հերթին նրա ժողովրդի Ադրբեջանի կողմից ցեղասպաությանը չենթարկվելու գոյաբանակն անհրաժեշտությունը։ Միջազգային հանրությունը երբեք չի արտահայտվել իրավաքաղաքան դիրքորոշումը առ այն, որ Արցախը պետք է ներառվի Ադրբեջանի կազմում, իսկ 2007 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվել է և 2009 թվականին Հայաստանի և Ադրբեջանի կողմից՝ որպես բանակցային հիմք է ընդունվել Մադրիդյան սկզբունքները, որոնցով տարածքային ամբողջականության սկզբունքի հետ միասին որպես բանակցային հիմք հաստատվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Արցախի Հանրապետության կայացման միջազգային իրավական հիմքերը այսպիսով անառարկելի են և նրանցից որևէ նահանջ անլույլատրելի է։

2. Արցախի հարցը հայության գոյութենական խնդիրների փաթեթից դուրս դիտարկելն անթույլատրելի է։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, առավել ևս դա իրավաբանական ինչ որ փաստաթղթով ամրագրելը, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման պայքարից հրաժարվելը ոչ թե կերաշխավորի ՀՀ տարածքային ամբողջականությունը և ՀՀ բնակչության ֆիզիկական անվտանգությունը, այլև ճիշտ հակառակը, կդառնա հայոց պետականության կործանման, հայ ժողովրդի ցեղասպանման գործընթացին անշրջելիություն հաղորդող հերթական ողբերգական հանգրվանը, քանզի Ադրբեջանը չի թաքցնում իր ցեղասպան նկրտումներ ոչ միայն Արցախի, այլև ՀՀ նկատմամբ և իր բազմաթիվ ատելապաշտ գործողություններով ու հռետորաբանությամբմերժում է հայ ժողովրդի գոյության բուն իրավոունքը սեփական հայրենիքում։

3. Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման քաղաքական, դիվանագիտական մեխանիզմներն ու հնարավորությունները ամենևին սպառված չեն։ Իրավաքաղաքական տեսանկյունից սնանկ են իշխանական քարոզչամեքենայի կողմից սփռվող այն պնդումները, թե իբր անկախությունից ի վեր դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաաթայի հռչակագրով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառելով Արցախը վերջինիս կազմում։ Նյուն կերպ կեղծ ու անհիմն են այն պնդումները, թե միջազգային հանրությունը Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում։

Միջազգային հանրությունը մեզ չի շտապեցնում Ադրբեջանի հետ կնքել այնպիսի «խաղաղության պայմանագիր», որին հաջորդելու են Ադրբեջանի նոր ագրեսիան, անհիմն տարածքային պահանջները, աննկարագրելի, ցավալի ռեպարացիաները, որոնց գինը պետք է վճարի ողջ հայ ժողովուրդը և որինց արդյունքը դառնալու ՀՀ ինքնիշխանությանփաստացի կործանման։ Մինսկի խմբի համանախագահ պետությունները, թեև ունեն աշխարհաքաղաքական լուրջ տարաձայնություններ, այնուամենայնիվ ԼՂ խնդրի կարգավորման հարցում մինչ օրս էլ պահպանում են ընդհանուր, միջազգաձին իրավունքի սկզբունքների վրա հիմնված, հավասարակշռված դիրքորոշում։ Եվ համանախագահ բոլոր պետություններն էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հստակ դիրքորոշում են հայտնել առ այն, որ Արցախի կարգավիճակի հարցը փակված չէ։ Բերձորի միջանցքի շրջափակման վերաբերյալ բացմաթիվ պետությունների և միջազգային կառույցների հայտարարությունները ևս ապացուցում են, որ միջազգային հանրության համար ընկալելի է, Արցախի ինքնորոշումը ամենևին էլ անջատողականության հարց չի։ ՀՀ-ը նաև հնարավորություն ունի միջազգային դատական ատյաններում բազմաթիվ գործերով Ադրբեջանին պատասխանատվության կանչել՝ կատարած ռազմական,ցեղասպան ու այլ մարդատյաց հանցագործությունների համար։ Դրանով էլ ավելի ամրապնդելու սեփական բանակցային դիրքերը։ Վերջապես հայկական սփյուռքն էլ այսօր ունի չիրացված լոբինգային մեծ հնարավորություններ, սակայն ՀՀ գործող իշխանությունների ուղեգիծը հակասում է նաև սփյուռքահայ կառույցների գործունեության շարունակական տրամաբանությանը և զրկում է նրանց անհրաժեշտ արդյունավետությունից, ինչպես նաև խզում առաջացնում օտարերկրյա դիվանագիտական որոշումների ընդունման կենտրոններում միասնական հայկական դիրքորոշումն ընկալելու հարցում։

4. Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն աջակցելը ՀՀ հետ վերամիավորվելու հեռանկարով ՀՀ իշխանությունների սահմանադրական պատասխանատվությունն է։ Այն բխում է ՀՀ անկախության հռչակագրից և Սահմանադրությունից։ Սահմանադրական այս պարտականությունից փաստացի հրաժարվելը ոչ միայն անօրինական է, այլ նաև դավաճանություն է հայ ժողովրդի կենսական շահերի նկատմամբ և անխուսափելիորեն հանգեցնելու է իրավական և քաղաքական պատասխանատվության։

Մանրամասները՝ տեսանյութում։