Երևան +14°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:29 27-02-2023

Սարյանը նկարում է Սարոյանին. մի դիմանկարի պատմություն

1880 թվականի փետրվարի 28-ին Նոր Նախիջևանում ծնվել է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, Սոցիալիստական աշխատանքի հերոս Մարտիրոս Սարյանը։

Մեծագույն նկարչի ծննդյան օրվա առթիվ ձեզ ենք ներկայացնում մեր մյուս մեծ հայի` Վիլյամ Սարոյանի հետ նրանց հանդիպման պատմությունը, որը շատ պատկերավոր ներկայացրել է ամերիկահայ գրողն իր հոդվածներում։



«Երբ 1935 թ. մայիսին ես Երևան եկա, Մարտիրոս Սարյանը 55 տարեկան էր, իսկ ես, նման ազգանունով մեկը` Սարոյան, 28 տարով ջահել էի իրենից և ոչինչ չգիտեի ո՛չ նրա մասին, ո՛չ էլ որևէ մեկի մասին Հայաստանում, և դրա համար էլ ես եկել էի այնտեղ, երբ առաջին անգամ որպես գրող փող էի վաստակել։ Ես ուզում էի տեսնել Երկիրը` հորս ու իմ նախնիների Հայրենիքը, և շնչել այն օդը, որ մենք ամենքս շնչել ենք դարեր շարունակ։ Ճիշտ այնպես, ինչպես մարդկության ցեղի բոլոր ազգերը, հայերը նվիրված են իրենց հողին, իրենց աշխարհագրությանը, իրենց շնչած օդին, այն ամենին, ինչը իր մեջ պարփակում է Հայրենիք հասկացողությունը, կամ ինչպես ֆրանսիացիք են ասում` «la patrie»...



...Սև ծովում նավի վրա` Բաթումիից Սևաստոպոլ ուղևորվելիս, ես սկսեցի ուսումնասիրել ժողովրդական հեքիաթների գրքում, հայերեն անխոս գրերը, և հաճույք էի ստանում տեսածիցս, ինչպես որ մարդ կարող է հաճույք ստանալ աշխարհի հարյուր կամ ավելի ազգերի տպագիր խոսքի նշաններից, գիտակցելով, որ բոլոր այդ նշանները, հիերոգլիֆները, գծանկարները, պատկերները, բոլորը միասին կազմում են ասելիքը։ Հետո ես տեսա մի գունավոր պատկեր, հետո ևս մեկը, և այս երկու արևոտ, կարմիր-դեղին-շագանակագույն գույների բնանկարները` մարդկանց և կենդանիների կերպարանքներով, ասելիքը ավելի ընգծուն դարձրին, ավելի լավ։

Եվ արվեստագետը, որ դրանք նկարել էր` Մարտիրոս Սարյանն էր»։



Սրանից 25 տարի անց, երբ Վիլյամ Սարոյանը կրկին գալիս է Հայաստան, հանդիպում է Մարտիրոս Սարյանին, ավելին` նկարիչը ստեղծում է գրողի դիմանկարը։ Այս մասին Սարոյանը գրում է.
«Եվ ահա ես նստած եմ նրա արվեստանոցում հենց Երևանի սրտում, 1960 թվականն է, նա 80 տարեկան է, ես` 52։ Նա նկարում է իմ դիմանկարը և ես փորձում եմ օգտակար լինել նրան` չտալ դեմքիս քարացած վիճակ, անշարժ ինչպես մի դիմակ և հաղորդել իմ սովորական, անպաշտպան հիացմունքը մեր ողջ մնալու առթիվ։

«Գուրգեն Մահարին ասաց ինձ, որ երեկ չէ առաջին օրը տեսել է Ձեզ Մոսկվայում և Դուք ունեցել եք երկար բեղեր,- ասաց նա։ - Ես սպասում էի տեսնել դրանք, ու՞ր են երկար բեղերը։ Ես ստիպված էի խոստովանել, որ երկար բեղերս ես կարճացնել էի տվել Մոսկվայից ինքնաթիռով թռչելուց առաջ. տուրք տալով սնապարծությանս, մտածելով, որ կարճ բեղերս կթաքցնեն ճշմարիտ տարիքս` 52 տարին։ Եվ որպեսզի իմ տեսքով ցնցում չառաջացնեմ, ես տվեցի բեղերիս քիչ թե շատ նորմալ տեսք, որ ընդունելի լինեն թե՛ Հայաստանի հայերի համար, թե՛ ինձ բոլոր տեսնողների համար։



Սարյանը կարիք ուներ, որ ես 4 կամ 5 ցերեկային սեանս նստեի, որ նա ավարտեր իմ դիմանկարը։ Որից հետո նա ինձ ասաց. «Ո՛չ։ Ես պետք է նորից նկարեմ»։ Ու նա նորից նկարեց։ Եվ ես տեսա այդ երկու դիմանկարները նրա արվեստանոցում` 1968 թ.։ Եվ պետք է խոստովանեմ, որ երբեք չպետք է կարճացնեի բեղերս։ Բայց և այնպես. յուրաքանչյուրն այս դիմանկարներից նրա հանճարի անթերի ապացույցն է, քանզի բնորդը միաժամանակ նման է որևէ մեկի կամ ոչ ոքի (ավելի շուտ` որևէ մեկի կամ ամեն մեկի). հայազգիի կամ այլազգիի անգամ `առանց իսկական բեղերի...»։

Պատրաստեց Նաիրա Եղիազարյանը

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ