Ներքին 3 տարի առաջ - 23:18 27-02-2023

Մարտին կկազմակերպվի զինդատախազի և Ազատի կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների հանդիպումը․ փաստաբան

«Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ այսօր ի պատասխան մեր կողմից նախապես ներկայացված դիմումի, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունից ստացել եմ պաշտոնական գրություն, որով հայտնվել է, որ ս․թ․ մարտ ամսին կկազմակերպվի ՀՀ զինվորական դատախազի և Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների հանդիպումը»։ Այս մասին հայտնում է զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ զոհված զինծառայողների ծնողները պահանջել էին նաև հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարարի հետ, սակայն վերջիններս, ըստ էության, այս փուլում նպատակահարմար չեն համարել հանդիպել ծնողների հետ։

Զոհված զինծառայողների ծնողները հետամուտ են լինելու և հաստատակամ են, որպեսզի կազմակերպվի հանդիպում վարչապետի և պաշտպանության նախարարի հետ՝ վերջիններիս կողմից ծնողներին պարզաբանումներ ներկայացնելու համար»,-ասված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ