Ներքին 3 տարի առաջ - 16:41 25-04-2023

Փաշինյանը կհանդիպի կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների հետ

Ապրիլի 27-ին տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների հանդիպումը։

Այս մասին հայտնում է ծնողների շահերի պաշտպան Նորայր Նորիկյանը։

Հանդիպումը լինելու է փակ, որին մասնակցելու են բացառապես զոհված զինծառայողների ծնողները։