Խոսք Ներքին 3 տարի առաջ - 14:29 18-02-2023

Ինչու Պապիկյանը չի արձագանքում հրդեհից զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման առաջարկին. փաստաբանը մանրամասնում է

«Ակնհայտ իրողությունները հանրությանը հրամցնելու հանգամանքն ինձ համար հասկանալի չէ»: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան, Ազատ գյուղի զորանոցի հրդեհի զոհերի ազգականների լիազոր ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը:

- Պարոն Նորիկյան, ՀՀ Քննչական կոմիտեն նախօրեին հայտարարությամբ էր հանդես եկել՝ գրելով, որ Դուք թույլ եք տալիս պնդումներ անել վարույթի նյութերին ընդհանրապես չտիրապետելու պարագայում: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հայտարարությանը:

-Նախ Քննչական կոմիտեի հայտարարության այդ հատվածին չպետք է ուշադրություն դարձնել, որովհետև օրենքով սահմանված կարգով բնականաբար մենք այս փուլում չենք կարող վարույթի բոլոր նյութերին տիրապետել, հետևաբար ակնհայտ իրողությունները հանրությանը հրամցնելու հանգամանքն ինձ համար հասկանալի չէ: Ինչ վերաբերվում է Քննչական կոմիտեի հայտարարությանը, ապա նշեմ, որ ես այդ հայտարարությանն ի պատասխան համապարփակ անդրադարձել եմ և կարծում եմ, որ դրան ավելացնելու բան այս պահին չկա: Ես վերահաստատում եմ ի պատասխան ներկայացված հայտարարությունն ամբողջությամբ:

- Ձեզ արդեն հայտնի՞ են փորձաքննության արդյունքները: Վստահո՞ւմ եք ներկայացված արդյունքներին:

-Անհրաժեշտ եմ համարում նշել, որ սույն քրեական վարույթի շրջանակներում նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Մենք սպասում ենք փորձաքննությունների եզրակացություններին: Դեռևս առանցքային փորձաքննությունների եզրակացությունները մասնավորապես դիակների դատաբժշկական փորձաքննություն, ինչպես նաև համալիր փորձաքննությունը նշանակված է, դրանց արդյունքները չեն ստացվել և մեզ չեն ներկայացվել, հետևաբար դրանց նկատմամբ վստահության մասին կարող ենք խոսել ավելի ուշ, երբ կստանանք, կուսումնասիրենք և մեր դիրքորոշումը կարտահայտենք:

-Նշել էիք, որ զոհված զինծառայողների ծնողների հետ սկսել եք անձնական հետաքննություն, մի քիչ հանգամանորեն բացատրեք, թե ի՞նչ է դա նշանակում, և արդյո՞ք իրավապահները դա թույլ են տալիս:

-Նախ մեր բոլոր գործողությունները բխում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունից: Մենք՝ տուժող կողմս, իրավունք ունենք ձեռք բերել ապացույցներ և ներկայացնելու վարույթն իրականացնող մարմին: Բացի այդ՝ ես ինքս փաստաբան եմ և ղեկավարվում եմ նաև փաստաբանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչն ինձ հնարավորություն է տալիս չարգելված բոլոր միջոցներով ձեռք բերել գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները և ներկայացնել վարույթն իրականացնող մարմին ուշադրությանը՝ խնդրելով դրանց նկատմամբ կատարել անհրաժեշտ քննչական գործողությունները: Հետևաբար իրավապահ մարմինների թույլտվության կարիքը չունեմ, և նրանցից էլ թույլտվություն չենք խնդրելու, որ այս կամ այն գործողություններն իրականացնենք:

-Օրեր առաջ ասացիք, որ պատրաստվում եք կազմակերպել Սուրեն Պապիկյանի և զոհված զինածառայողների ծնողների հանդիպումը: Ե՞րբ է կայանալու այդ հանդիպումը: Ի՞նչ նպատակով է դա արվում:

-Այո՛, դեռևս սույն թվականի փետրվարի 9-ին պաշտոնապես գրություն ենք ներկայացրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազին՝ հայտնելով, որ անհրաժեշտություն կա կազմակերպել նրանց համատեղ հանդիպումը ծնողների հետ, որի ընթացքում ակնկալվում է, որ նրանք ծնողներին կներկայացնեն համապատասխան պարզաբանումներ դեպքի իրական հանգամանքների, դրան նախորդած ժամանակահատվածում այդ տարածքում զինվորական ծառայության կազմակերպման վերաբերյալ, ինչպես նաև դեպքից հետո իրավասու մարմինների կողմից իրականացված քայլերի, հնարավոր վարկածների և ըստ էության՝ մինչև առ այս պահը կատարված գործընթացների վերաբերյալ: Դեռևս արձագանք չունենք՝ այս հանդիպման կազմակերպման մեր առաջարկը կընդունե՞ն, թե՞ ոչ:

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում