Նախ և առաջ պետք է հասկանալ, թե որ պահից, որ թվականից և օրվանից է անհրաժեշտ սկսել քննարկումը։
Այս մասին այսօր «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործական համաժողովին ասաց փաստաբան Լևոն Գևորգյանը։
«Սովորաբար, երբ մարդիկ լսում են որ տարածքային վեճերի վերաբերյալ քննարկումները իրավաբաններն առաջարկում են սկսել շատ վաղ փուլից, մարդկանց մոտ առաջանում է արգումենտը, որ սա իրավական ռոմանտիզմի տիրույթում գտնվող ինչ-որ խնդիր է։ Կոնկրետ այս պարագայում ես առաջարկելու եմ քննարկումը սկսել 1918թ․ մայիսից, երբ ընդունվել են 3 պետույթունների անկախության հռչակագրերը։ Անխուսափելիոերն քննարկման սկիզբը 1918թ․ մայիսն է իմ կարծիքով Արցախյան հակամարտության սկիզբը, որովհետև մենք ունենք 2 անկախության հռչակագրեր, որոնք հակասում են մեկը մյուսին․ անկախության հռչակագիր, որը հայտարարում է Ադրբեջանի սուվերենությունը Անդրկովկասի փոխարքայության հարավային և արևելյնա շրջանների նկատմամբ, և Հայաստանի անկախության հռչակագիրը, որը հայտարարում է Հայաստանի ինքնիշխանությունը հայկական շրջանների նկատմամբ»,- ասաց Գևորգյանը՝ հավելելով, որ ադրբեջանական ընկալմամբ Անդրկովկասի փոխարքայության հարավային և արևելյան շրջաններ ասելով նկատի է ունենում Ելիզավետպոլի գավառն ամբողջությամբ, այսինքն՝ Սյունիք, Արցախ, Գանձակ և բնականաբար Բաքվի գավառը, ինչպես նաև Նախիջևանը.
«Այս փաստաթուղթը ինկորպորացված է Ադրբեջանի սահմանդրության մեջ: Երբ խոսում ենք այդ պետության հետ հավանական դիվանագիտական հարաբերությունների ստեղծման, խաղաղության դարաշրջանի կերտման, խաղաղության պայմանագրի ստորագրման մասին, ապա պետք է գիտակցենք, որ գործ ունենք մի պետության հետ, որն իր սահմանադրական ռեժիմի մակարդակում հերքում է Հայաստանի անգամ 29 հազար քառակուսի կիլոմետրի կոնցեպտը իրավական մակարդակում: 1919 թվականի հունվարին Բաքվում տեղակայված անգլիական զինված ուժերը ադրբեջանցի Խոսրով բեկ Սուլթանովին նշանակում են Արցախի եւ Սյունիքի ժամանակավոր ադնիմիստրատոր, առաջին փաստաթուղթը, որը հղում է Հայաստանի ԱԳ նախարար Սիրական Տիգրանյանի ձեռամբ ստորագրված, դա բողոքի նոտան էր, որտեղ նշվում էր, որ Միացյալ Թագավորության կողմից այս գործողությունը գնահատվում է որպես Հայաստանի տարածքային ինքիշխանության ոտնահարում: Սրան հաջորդում է կարևոր հանդիպում Երևանի տարածքում անգլիական զինված ուժերի և հայկական կողմի մասնակցությամբ, որտեղ անգլիական կողմը բացահայտ ասում է, որ սա միայն ժամանակավոր լուծում է, և դա իր հիմքում ունի բացառապես միայն հումանիտար նկատառում: Ըստ անգլիական կողմի՝ հումանիտար նկատառումն այն էր, որ պարզապես դեպի Արցախ պարենի մատակարարումը Բաքվից օպերատիվ կերպով ավելի հեշտ էր իրականացնել: Հայկական կողմն էլ առարկություններն է ներկայացնում այդ մասով»:
Անդրադառնալով Շուշիի 1919 թվականի օգոստոսի 12-ի ժամանակավոր համաձայնագրին՝ Գևորգյանն ասաց. «Երբ Շուշիի մոտակայքում գտնվող մի շարք հայկական գյուղերում թուրքական և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից իրականացվում են ջարդեր, Շուշիի տեղական հայկական խորհուրդը ստիպված է լինում ադրբեջանական կողմի հետ ստորագրել Շուշիի ժամանակավոր հայտարարությունը, որտեղ ճանաչվում է Խոսրով բեկ Սուլթանովի ժամանակավոր ադնիմիստրացիան, ընդուպ մինչև Փարիզի խաղաղության վեհաժողովում 2 պետությունների միջև սահմանագծի հստակեցումը: Տիտղոսակիր պետությունը չի կարող ինքնին լինել ժամանակավոր ադնիմիստրատոր իրեն իսկ պատկանող տարածքի: Փարիզի վեհաժողովում ընդունվում է Սևրի պայմանագիրը, որն այդպես էլ չի վավերացվում, խնդիրը մնում է առկախված»:
Փաստաբանը նշեց, որ ԽՍՀՄ-ի տրոհումից հետո մենք իրականում ունենք ոչ թե Արցախյան հակամարտության սկիզբ, այլ հակամարտության վերաբացում:
Մանրամասները՝ տեսանյութում․