Ներքին 3 տարի առաջ - 17:49 23-02-2023

Այս իշխանություններն Ամուլսարը շահարկելով են եկել, այս որոշման մեջ քաղաքական բաղադրիչ կա. Ավետիսյան

Կառավարությունը երեկ «Լիդիան» ընկերության հետ 250 միլիոն դոլար արժեքով փաթեթ է ստորագրել։

Երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե Ամուլսարի հանքը շուտով կշահագործվի։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ նախորդ տարում հանքարդյունաբերությունը նվազել է։ «Նախ ընդհանուր առմամբ պետք է փաստենք, որ նախորդ տարի հանքարդյունաբերության ոլորտը նվազել է, երկրորդ՝ կարծում եմ՝ այս որոշման մեջ նաև քաղաքական բաղադրիչ կա։

Ըստ էության, այս իշխանությունները նաև Ամուլսարը շահարկելով եկան իշխանության, այսինքն այդ բնապահպանական խնդիրներով և այլն»,- ասաց Ավետիսյանը։

Ըստ Ավետիսյանի՝ իշխանությունները կարծում են, որ հաղթահարված է քաղաքական դժգոհությունը և հանքի շահագործումից կարելի է օգուտ ստանալ։ «Հիմա երևի մտածում են, որ ժամանակն է՝ հաղթահարված է քաղաքացիների դժգոհությունը և այժմ կարելի է դրանից ստանալ լրացուցիչ օգուտներ։ Այսինքն՝ հիմա առնվազն վերջնական հանրությունը տեղյակ չէ, որ Ամուլսարի շահագործումը չի առաջացնում անթույլատրելի բնապահպանական խնդիրներ»։

«Բայց մենք, ըստ էության, տեսանք, որ դրանք առաջին հերթին քաղաքական խաղեր էին, քան բուն բանապահպանական նպատակադրումներ այսօրվա իշխանության կողմից։ Սա է, ըստ էության, որ կարծում եմ՝ հատուկ է այսօրվա իշխանությանը»,- ասաց տնտեսագետը։

Հետաքրքրվեցինք Ավետիսյանից՝ ըստ Ձեզ նման որոշման վրա ազդեցություն ունեցել է Ջերմուկի սեպտեմբերյան մարտերը, Ավետիսյանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ նաև դա, իրականում իրավիճակը փոխվել է և անվտանգության, և ընդհանրապես մեր գոյաբանական խնդիրներն են առաջին պլան եկել հատկապես այդ տարածաշրջանում և դրանով, կարծում եմ՝ մարդկանց մոտ երկրորդ պլան է մղվել այդ բնապահպանական խնդիրները, որ այն ժամանակ բողոքի ալիք էր բարձրացրել։ Այս ընդհանուր իրավիճակի փոփոխությունը, կարծում եմ՝ բերել է դրան»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների