Ներքին 4 տարի առաջ - 15:36 23-03-2022

Առաջին անգամ ենք ներդնում պետության կողմից վերապատրաստումների բաղադրիչ, որը պետք է նաև ֆինանսավորվի. Ժաննա Անդրեասյան

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը ԱԺ-ում ներկայացնելիս ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Ալեքսանյանն ասաց, որ ամբողջական նախագծով մի շարք շտկումներ են իրականացնում նախադպրոցական կրթության պետական չափորոշիչների սահմանման մեջ՝ համապատասխանեցնելով չափորոշիչները միմյանց, որոնք հիմնված են կարողությունների վրա։

«Նախագծով 3-րդ կետը պետք է շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը՝ հանրակրթության պետական կրթական չափորոշչի բաղկացուցիչ մաս կազմող նորմատիվ իրավական ակտը, որը բխում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից, սահմանում է նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման կրթական ծրագրերի բովանդակությունը, ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը, նախադպրոցական տարիքի երեխաների կրթության եւ զարգացման վերջնարդյունքների ապահովման հիմքերը։ Իսկ 15-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝ նախադպրոցական ծառայություններ՝ նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխայի առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, խնամքին եւ հսկողությանը միտված ծառայություններ, որոնք ապահովվում են սահմանված նորմատիվների առկայության պայմաններում՝ պայմանագրային հիմունքներով»:

Փոխնախարարն ասաց, որ օրենսդրությամբ կամրագրվեն մանկավարժների աշխատանքային առաջխաղացման, շարունակական մասնագիտական զարգացման եւ վարձատրության շարունակական բարձրացման փոխկապակցված մեխանիզմներ: Իսկ ոլորտում աշխատակիցների վարձատրության խրախուսումը կխթանի նոր եւ որակյալ կադրերի մուտքը՝ ապահովելով նախադպրոցական ծառայությունների որակի շարունակական բարձրացման նախադրյալները:

«Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման մեխանիզմի ներդրմամբ էապես կբարելավվի կրթության առաջին օղակում տրամադրվող պատշաճ ծառայությունների մատուցման որակը: Իրավական ակտի ընդունումը կնպաստի նախադպրոցական կրթության ոլորտում միասնական փաստաթղթից բխող քաղաքականության իրականացմանը»:

Աժ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց, որ նախադպրոցական կրթության չափորոշչի սահմանումով դուրս է մնացել դաստիարակության բառը։ «Պնդում եմ, որ ավելանա դաստիարակություն բառը, որին ի պատասխան Անդրեասյանն ասաց, որ դաստիարակությունն, այո՛, սահմանման մեջ ներառված չէ մի պարզ պատճառով, որ չափորոշիչում է հստակ ամրագրված»։

Իշխանական պատգամավոր Զարուհի Բաթոյանը հարցրեց երեխաների բռնության դեպքերի մասին, որին ի պատասխան Անդրեասյանն ասաց, որ երեխաների բռնության մտահոգիչ դեպքեր են արձանագրվում, և մամուլում ոչ միշտ են այդ դեպքերը լուսաբանվում. «Ոլորտում մասնագիտական զարգացման քաղաքականություն իսկապես չի եղել, մենք առաջին անգամ ենք ներդնում պետության կողմից պարբերաբար վերապատրաստումների բաղադրիչ, որը պետք է նաև ֆինանսավորվի»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա