Մամուլ 3 տարի առաջ - 08:26 22-02-2023

Արցախը՝ սահմանադրական փոփոխությունների շեմին. ինչ է կատարվում այնտեղ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը վերաինտեգրվում է Արցախի քաղաքական կյանքին, որտեղից հեռացել էր 44-օրյա պատերազմից հետո՝ հրաժարվելով Արցախի հերոսի կոչումից եւ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Թեեւ դա գնահատվեց որպես պատասխանատվությունից խույս տալու եւ պարտության մեղքը ռազմաքաղաքական ղեկավարության ուսերին դնելու փորձ։

Նախօրեին Բաբայանը Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, ճիշտ է՝ նա Արցախի Հանրապետության գործող եւ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի, ինչպես նաեւ պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ առաջին շարքերում չի նստել, բայց Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ Բաբայանն ակտիվ հանդիպումներ է ունենում իր թիմակիցների հետ՝ նախապատրաստվելով հաջորդ ընտրություններին:

Նա չի թաքցնում, որ եթե Սահմանադրությունը փոխվի, ինքը դեմ չի լինի զբաղեցնել պետնախարարի պաշտոնը, սակայն ո՛չ հանրային շրջանակներում, ո՛չ իշխանական, նրան չեն պատրաստվում որեւէ պաշտոն առաջարկել։

Հիշեցնենք, որ Արցախում Սահմանադրության փոփոխության հարցը նորից օրակարգ է մտել: Փետրվարի 13-ին Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր՝ «ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության եւ դրա առանձնահատկությունների վերաբերյալ» նախագիծն ուղարկելով ԱԺ: ԱԺ-ն պետք է քննարկի եւ ընդունի փոփոխությունը` առանց հանրաքվեի, ձայների երկու երրորդով, որից հետո խորհրդարանը ֆորսմաժորային իրավիճակներում Արցախի նախագահ նշանակելու իրավունք կստանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը